Նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
 Ս.թ. ապրիլի 13-ին և 14-ին Երևանի պետական համալսարանի  գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» թեմայով փակ գիտաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ:...
16/05/2017 - 15:09
ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ
 Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեց նաև Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը:...
07/03/2017 - 12:06
ՎԱՐԴԱՆԱՆՔ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ Լ. ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ
 Նոյեմբերի 22-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ Արցախյան շարժման հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանում տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի 20-րդ համարի շնորհանդեսը: Նշենք, որ պարբերաթերթը շուրջ մեկ ու կես տարի է ինչ տպագրվում է Մայր բուհում, որի նպատակի մասին խոսեց թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Վարդանյանը: Նրա խոսքով՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի նպատակն է ներկայացնել ինչպես «Վարդանանք» ակումբի գործունեությունը, այնպես էլ համալսարանական ազատամարտիկների, մերօրյա հերոսների անցած ուղին, մարտական սխրանքներն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին՝ նպաստելով բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը:...
23/11/2016 - 13:58
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական  մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր:...
20/10/2015 - 10:58
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱ ՈՒՂԻՆ
 ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարելիցի նախօրեին, տեղի ունեցավ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով գիտական նստաշրջան:  Գիտաժողովին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:...
25/02/2015 - 11:29
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
2015 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության Նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:...
02/02/2015 - 12:08
ՔՐԴԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՏԵՍԱԲԱՆ ԻՍՄԱՅԻԼ ԲԵՇԻԿՉԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրք և քուրդ հասարակակական գործիչների, մտավորականների պատվիրակությունը  Հայաստան այցելության շրջանակներում եղել է Մայր բուհում: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը:  Նշենք, որ Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին:...
30/10/2014 - 16:21
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am