Նորություններ
Տպել

Միսիսիպին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով ԱՄՆ-ի 50-րդ և ամենավերջին նահանգը, որը պաշտոնապես ընդունել է պատմական ճշմարտությունը:

Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ նշելով, որ Միսիսիպիի նահանգապետն ապրիլը հռչակել է ցեղասպանության իրազեկման և ցեղասպանությունների կանխարգելման ամիս։

Նշենք, որ ԱՄՆ-ի մյուս բոլոր նահանգները ևս ընդունել են Հայոց ցեղասպանությունն ու պաշտոնապես ճանաչել այն: Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ ընդունել էին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր:

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am