Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ցեղասպանագիտություն» հեռաուսուցման ծրագիրը: Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից մասնակիցներ: Մասնակցության համար անհրաժեշտ է այցելել www.armin.am/am/herausucum կայքը և լրացնել համապատասխան հայտադիմումը: Նշենք, որ ծրագիրը բաղկացած է մեկ ճանաչողական և տասը թեմատիկ փուլերից բաղկացած դասաժամերից: Ուսուցումը կատարվում է վճարովի եղանակով. տևողությունը 3 ամիս է: Ուսուցման ընթացքում մասնակիցները կհանձնեն երկու ընթացիկ և մեկ ավարտական թեստային առցանց քննություն, նաև հանդես կգան ավարտական աշխատանքների պաշտպանությամբ: Ծրագրի ավարտին մասնակիցները ԵՊՀ-ի կողմից կստանան ավարտական վկայական: |