Նորություններ
Տպել

  Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ  մեկնարկում է «Ցեղասպանագիտություն» հեռաուսուցման ծրագիրը: Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից մասնակիցներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է այցելել  www.armin.am/am/herausucum կայքը և լրացնել համապատասխան հայտադիմումը:

 Նշենք, որ ծրագիրը բաղկացած է մեկ ճանաչողական  և տասը թեմատիկ փուլերից բաղկացած դասաժամերից: Ուսուցումը կատարվում է վճարովի եղանակով. տևողությունը 3 ամիս է: Ուսուցման ընթացքում մասնակիցները կհանձնեն երկու ընթացիկ և մեկ ավարտական թեստային առցանց քննություն, նաև հանդես կգան ավարտական աշխատանքների պաշտպանությամբ: 

 Ծրագրի ավարտին մասնակիցները ԵՊՀ-ի կողմից կստանան ավարտական վկայական: 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am