Հոկտեմբերի 16-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն»(ՀՊՄ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտակազմակերպչական հարցերով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի, ՀՊՄ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր «Հայաստանի պատմագետները միավորվել են մեկ հարթակում»: Պատմագետները համատեղ գործունեության ընթացքում արդեն հաջողություններ են գրանցել: Հայաստանի պատմագետների միությունը դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ: |