Նորություններ
Տպել

 

  2015 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայոց ցեղասպանության Նիստի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունըՓաստաթուղթն ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման՝ հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշեց, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: Փաստաթուղթը բացառիկ է իր ձևով և բովանդակությամբ: Հռչակագրի առաջին մասում հանձնաժողովը հիշատակել է Հայոց ցեղասպանությանը առնչվող կարևոր բոլոր փաստաթղթերը՝ սահմանադրությունից, անկախության հռչակագրից մինչև ՄԱԿ-ի բանաձևեր-կոնվենցիաներ, Սևրի պայմանագիր։

 Այսպիսով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում ամրագրված տարեթիվը մտավ ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության մեջ։  29 հունվարի 2015 թ., Երևան։


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am