Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում
Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում: Այս ժամանակաշրջանում ճարտարապետական արվեստի հետ ներդաշնակ զարգանում են նաև քանդակագործությունն ու որմնանկարչությունը:
Քանդակագործության վերելքին նպաստեցին ճարտարապետական հուշարձանների դեկորատիվ հարդարման ավանդույթի ձևավորումը և խաչքարային արվեստի ծաղկումը: Լայն տարածում են ստանում կրոնական ու աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակները (Աղթամար), եկեղեցիների պատվիրատուների՝ կտիտորների քանդակները (Հաղպատ, Սանահին): Քանդակագործական արվեստի իսկական գլուխգործոցներ են XIII-XIV դդ. խաչքարերը: Գեղարվեստական փորագրության կատարելությամբ առանձնանում են քանդակագործներ Պողոսի և Մոմիկի կերտած խաչքարերը (Գոշավանք, Նորավանք):
Ճարտարապետությանը ավելի սերտ էր կապված որմնանկարչությունը: Հայկական եկեղեցիներում, ի տարբերություն բյուզանդականի, ներքին մակերեսները այնքան լավ էին մշակվում, որ գրեթե վերանում էր պատերը ծեփով ու ապա որմնանկարներով ծածկելու կարիքը: Հայկական տաճարները ներքին տարածության պարզության ու ճարտարապետական կատարյալ լուծումների շնորհիվ լրացուցիչ հարդարանքի անհրաժեշտություն չունեին: Ուստի հայկական որմնանկարչությունը մեզ չի հասել մեծաթիվ նմուշներով, բայց փոխարենը՝ պահպանված օրինակները աչքի են ընկնում բարձր արվեստով; Քրիստոնեական Արևելքի միջնադարյան արվեստի պատմության մեջ որոշակի տեղն են գրավում Աղթամարի, Տաթևի հազվագյուտ որմնանկարները, որոնք թվագրվում են X դարով: XII-XIV դդ. հայկական որմնանկարչությունը զարգացում է ապրում Անիում (Տիգրան Հոնենցի եկեղեցի), Զաքարյան և Մահկանաբերդցի իշխանների հովանավորությունը վայելող հոգևոր կենտրոններում:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2470
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am