Պատմագրությունը XVII-XVIII դարերում: XVII-XVIII դդ. նկատելի վերելք է հնարավոր նաև հումանիտար և ճշգրիտ գիտությունների բնագավառներում: Այդ վերելքը մասնավորապես շոշափելի արդյունք է գրանցում պատմագիտական ասպարեզում:
XVII դարում ինքնատիպ երկերով հանդես են գալիս համաշխարհային տնտեսության մեջ ակնառու գեր խաղացող հայ վաճառականության ներկայացուցիչներր: Նրանցից Զաքարիա Ագուլեցին (1630-1691) «Օրագրություն» աշխատությունում դրի է առել իր կյանքի տարեգրությունը, նկարագրել այցելած երկրները, ավանդել արժեքավոր ազգագրական նյութեր: Նորջուղայեցի վաճառական Հովհաննես Ջուղայեցին շուրջ հինգ տարի (1686-1692) ապրել է Տիբեթում, որբ երկար ժամանակ փակ էր եվրոպացիների համար, և իր «Հաշվետումարում» նկարագրել է այդ երկրամասի ներքին կյանքի բազում կողմերը:
Առաքել Դավրիժեցին (XVI դ. վերջին տասնամյակ-1670 թ.) հայ պատմագրության նոր վերելքի ժամանակաշրջանի առավել խոշոր հեղինակն է, որի «Պատմությունը» աչքի է ընկնում ժամանակագրության հարցերի նկատմամբ մեծ ուշադրությամբ, նաև թեմատիկ և աշխարհագրական բնդգրկումով: Թեև Առաքել Դավրիժեցու «Պատմությունն» ունի ընդամենը վեց տասնամյակի (1602-1662) ժամանակագրական ընդգրկում, հեղինակը տալիս է ողջ ուշ միջնադարյան ժամանակաշրջանի իրադրության գնահատականը, Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի հակահայկական ձեռնարկումների վերլուծությունը: Աշխատության առանցքը կազմում են քաղաքական անցուդարձերը, մասնավորապես թուրք-իրանական պատերազմների պատմությունր և շահ Աբասի կազմակերպած բռնազաղթը: Հեղինակն անդրադառնում է նաև տնտեսության հարցերին; Հանգամանալից են հայկական գաղթավայրերի մասին վկայությունները: Առաքել Դավրիժեցին առաջին հայ հեղինակն է, որի երկը հրատարակվել է դեռևս նրա կենդանության օրոք (1669 թ., Ամստերդամ):
Առաքել Դավրիժեցու գործի շարունակողը նրա կրտսեր ժամանակակից և աշակերտ Զաքարիա Քանաքեռցին (1627- 1699) է: Նա հիմնավոր տեսական պատրաստություն չի ստացել. նրա աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր դեր են ունեցել ճանապարհորդություններր Պարսկաստանում և Թուրքիայում; Իր կրթության բացերը Զաքարիա Քանաքեռցին լրացրել է նախորդ պատմագիրների երկերի ընթերցանությամբ: Պատմությունը սկսելով Արշակունիների և Սասանյանների ժամանակներից՝ նա նախընթաց ժամանակներին անդրադառնում է մի քանի էջով: Բուն պատմությունր վերաբերում է գերազանցապես իր ապրած ժամանակաշրջանին: Քանաքեռցու աշխատության համար բնութագրական է ժողովրդական զրույցների արձանադրումը կատարված կենդանի խոսակցական լեզվով: Բանահյուսական նյութերից օգտվելու և դրանց կարևորությունը գիտակցելու տեսանկյունից Զաքարիա Քանաքեռցին բացառիկ երևույթ է ուշ միջնադարյան հայ պատմագրության մեջ:
Հարուստ և բազմազան է Երեմիա-Բյոմուրճյանի (1637- 1695) դրա կան գիտական ժառանգությունը: Քյոմուրճյանր եղել է իր դարաշրջանի ամենակրթված մտավորականներից մեկը, տիրապետել է արևելյան և արևմտյան բազմաթիվ լեզուների: Հեղինակ է կրոնական, պատմական, աշխարհագրական, քարտեզագրական բնույթի մի շարք աշխատությունների: Հայտնի է նաև իր գեղարվեստական երկերով: Նա եռանդուն մասնակցել է ժամանակակիցներին հուզող հասարակական և քաղաքական կարևոր անցքերին, մասնավորապես պայքար է մղել հայոց եկեղեցու միասնականությունը քայքայող գործիչների դեմ, զգալի օժանդակություն է ցույց տվել ազատագրական առաքելությամբ Կ. Պոլիս ժամանած Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցուն: Քյոմուրճյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել հունարենից ու լատիներենից հայերեն և հայերենից թուրքերեն; Կարևոր է այն փաստը, որ նա թուրքերեն է թարգմանել իր «Հայոց պատմությունը», որը հարուստ տեղեկություններ է պարունակում Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկյան Հայաստանի պատմության վերաբերյալ: Իր հերթին, Օսմանյան Թուրքիայի պատմության վերջին 400-ամյա պատմությանը նվիրված աշխատությունը, ինչպես նաև «Ստամպօլոյ պատմութիւն», «Տարեգրական պատմութիւն» երկասիրություններր շարադրելիս Քյոմուրճյանը օգտագործել է նաև թուրքական աղբյուրներ: Բացի դիտական նպատակադրում հետապնդող աշխատություններ շարադրելուց նա գիտակցաբար դիմել է հայոց պատմության ժողովրդականացմանը և տարածմանը՝ ձգտելով այդ ճանապարհով բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը: Մեծ նշանակություն է տվել Հայոց պատմության նշանավոր դրվագների վերապատմանր և փառաբանմանը, անցյալի նկատմամբ սիրո և հարգանքի դաստիարակմանը: Այդ նպատակով հեղինակել է «Համառօտ հարցմունք և պատասխանիւք» աշխատությունը, որի պարունակած նյութերը առնչվում են Հայոց մշակութային և քաղաքական պատմությանը:
XVIII դարում ևս ստեղծվում է պատմագրական մեծարժեք գրականություն: Իրադարձություններն ավանդելով պատկերավոր ոճը, դրանք հանգամանորեն, երբեմն նույնիսկ կենցաղային մանրամասներով հաղորդելու ձգտումը, րնթերցողների հետ հաղորդակցվելու անմիջականությունը բնորոշ են այդ շրջանին, որ գալիս են ավանդական պատմագրությունից: Ժամանակի Հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացու պատմությունը ժանրային առումով ավելի շուտ տպավորությունների անմիջական արձանագրում է՝ օրագրություն, որ ընդգրկում է ընդամենը երեք տարվա ժամանակահատված (1734-1736) և ավարտվում է 1736 թ. Մուղանի դաշտում տեղի ունեցած խուռուլթայի (ժողովի) և Նադիր շահի թագադրության նկարագրությամբ:
Հայոց տնտեսական և մշակութային կյանքում կատարված տեղաշարժերը հող նախապատրաստեցին ազատագրական շարժումների ծավալման համար, որոնք քաղաքական հանգամանքների թելադրանքով լայն թափ ընդունեցին XVIII դ. 20- ական թվականներին: Ուշազրավ է, որ հայ ազատագրական շարժումների պատմությունը ավանդում են այդ շարժումների մասնակից և նույնիսկ ղեկավար գործիչները: Ընդ որում զգալի են տարբերություններր մի կողմից՝ հոգևորականության, մյուս կողմից՝ վաճառականության միջավայրից դուրս եկած գործիչների միջև: Ազատագրական շարժման առաջնորդներից Եսայի Հասան-Ջալալյանր շարադրում է Արցախում կատարված անցուդարձերր XVIII դ. վերջերից մինչև 1723 թվականը: Դժբախտաբար, բացակայում է այն հատվածը, որն անմիջականորեն վերաբերում է ազատագրական կռիվներին:
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից Ստեփանոս Շահումյանը Սյունիքի ազատագրական շարժման պարտությունից հետո տեղափոխվել է Վենետիկ և այստեղ մեծ կարողություն ու բարձր դիրք ձեռք բերել: Նա իր հուշերը թելադրել է Մխիթարյան միաբան Ղուկաս Սեբաստացուն, որը և շարադրել է «Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափանցւոց» աշխատությունր: Երկասիրության մեջ նկարագրված անցուդարձերն ունեն ճշգրիտ ժամանակագրություն, շատ են ճակատամարտերի նկարագրությունները, տեղանունների և անձնանունների հանգամանալից թվարկումներր: Եթե փաստերի նկարագրությունն երր պատկանում են Շահումյանին, ապա դրանց վերլուծությունը և որոշակի գաղափարախոսական ուղղվածությամբ մեկնաբանությունը Ղուկաս Սեբաստացունն է: Այսպիսով, ասպարեզ է եկել մի աշխատություն, որր երկու անձանց համատեղ ջանքերի արդյունք է:
Ստեղծագործական նման համագործակցության արգասիք է նաև Աբրահամ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն» աշխատությունը: Հեղինակը երևանցի վաճառական էր, որր շուրջ մեկ տասնամյակ շրջել էր Իրանում ու Թուրքիայում և լավատեղյակ էր այդ ժամանակահատվածի ռազմաքաղաքական անցուդարձերին: Նա իր աշխատությունը շարադրել է Երևանի բարբառով և հաղորդում է նաև զանազան կենցաղային ու ազգագրական բնույթի տեղեկություններ; Աշխատությունը պատերազմների պատմություն է, որն սկսվում է 1721 թ. աֆղանների Սպահանի վրա կատարված հարձակումների նկարագրությամբ և ավարտվում է 1736 թ. դեպքերով: Մեծ արժեք է ներկայացնում 1724 թ. Երևանի բնակչության hերոսական պաշտպանությանբ նվիրված հատվածը: Աշխատության գրեթե անհասկանալի լեզուն դյուրրնկալելի գրաբարի փոխադրողը Վենետիկի Մխիթարյան հայրերից Մատթեոս Եվդոկացին է: Այսպես, Ստեփանոս Շահումյանի և Աբրահամ Երևանցու աշխատությունները կարող էին հրապարակ գալ միայն մշակման ու հղկման փուլով անցնելուց հետո:
XVIII դ. կեսերից հայ ազգային ինքնագիտակցության աճը, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները Հայոց ամբողջական պատմության շարադրման պահանջ էին դնում: Այդ խնդիրր 80- ական թթ. հաջողությամբ իրականացրեց Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը (1738-1823) իր եռահատոր «Պատմութիւն Հայոց» աշխատությամբ: Հայ պատմագիտության մեջ ներմուծվում էին մի քանի կարևոր նորույթներ, որոնք հետագայում ազդելու էին պատմագիտական մտքի զարգացման ողջ ընթացքի վրա: Մեծ ուշադրություն հատկացնելով սկզբնաղբյուրների ճշտության և արժանահավատության բացահայտմանը՝ հեղինակը մանրակրկիտ աշխատանք է կատարել՝ համեմատելով բազմաթիվ ձեռագրեր և ճշգրտելով իրեն անհրաժեշտ երկերի բնագրերը: Նա հանգամանորեն համեմատել է նաև հայկական և օտար սկզբնաղբյուրների վկայությունները ու քննական համադրման ճանապարհով պարզաբանել բազմաթիվ բարդ հարցեր: Սկզբունքային նորություն էր հայոց պատմության ժամանակագրության ստեդծումը: Մշակված այդ ժամանակագրությունն ընկած է հետագա բազմաթիվ աշխատությունների հիմքում և այսօր էլ չի կորցրել իր արժեքը: Չամչյանը, զարգացնելով դեռևս XVIII դ, կեսերին հայտնված գաղափարները, առաջ էր քաշում հայ ժողովրդի պատմական դերի մասին մի նոր տեսություն: Նա փորձում էր հիմնավորել այն տեսակետը, որ Հայաստանը եղել է աստվածաշնչյան դրախտի գտնվելու վայրը, իսկ հայերենը այն լեզուն է, որից ծագել են մնացած բոլոր լեզուները: Չամչյանի առաջ քաշած գաղափարները ծառայում էին հայերի՝ որպես ուրույն ժողովուրդ հանդես գալու տեսակետի հիմնավորմանը, որից էլ բխում էր իրենց ճակատագիրը անկախ տնօրինելու, ազատագրական պայքարի դուրս գալու նրանց իրավունքը: Միքայել Չամչյանր դարձավ Հայոց պատմության նորովի հետազոտության, գիտական մի նոր դպրոցի հիմնադիր, իսկ նրա երկը համազգային տարածում և բարձր հեղինակություն ձեոք բերեց:
Մարգարյան Հ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2470
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am