Օսմանյան դրամատան գրավումը: Կռիվները Սամաթիայում։ Խանասորի արշավանքը։ Փորձն արդեն ցույց էր տվել, որ բուն երկրում կատարվող դեպքերը, ծավալներից ու հետևանքներից անկախ, բավականին ուշ և խեղաթյուրված տեսքով էին արձագանքվում Եվրոպայում և չէին կարող միջազգային միջամտության դրդելու դեր խաղալ։ Դաշնակցությունը անհրաժեշա էր համարում Հայաստանում ընթացող զինյալ պայքարը զուգակցել կայսրության կենտրոնում հասցվող և միջազգային արձագանքներ ապահովող շեշտակի հարվածների հետ։ Նա գտնում է, որ Կ. Պոլսում և կայսրության ծովեզրյա կենտրոններում առավել սերտ են միահյուսված մեծ տերությունների տնտեսական ու քաղաքական շահերը, հետևապես յուրաքանչյուր անգամ փոքր միջադեպը անմիջապես արձագանք կգտնի Եվրոպայում՝ հավանական դարձնելով ուժերի ու միջոցների նվազագույն վատնումով միջազգային ցանկալի միջամտության առաջ բերումը՝ Հայկական Հարցի լուծման համար։ Կուսակցության ղեկավարության կարծիքով նախորդ տարիներին Հնչակյանների կողմից Կ. Պոլսում կազմակերպված զանգվածային ելույթները (Գում Գափուի և Բաբ Ալիի ցույցերը) խաղաղ բնույթ կրելով՝ հարկ եղած տպավորությունը չէին թողել Եվրոպայի վրա։ Նա գտնում էր, որ պետք է իրականացնել այնպիսի գործողություն, որը սպառնալիքի տակ դներ Եվրոպայի շահերը, որը և, իբր, կդաոնար Հայկական Հարցի լուծման ազդու միջոց։
Նման ձեոնարկ էր Կ. Պոլսի Օսմանյան դրամատան գրավումը, որն ուղեկցվեց արյունալի իրադարձություններով։ Օսմանյան դրամատան գրավման ծրագիրը մտահղացողն երբ միամտաբար կարծում էին, թե դրամատան գրավումը և այն պայթեցնելու սպառնալիքը բավական են, որ եվրոպական ոազմանավերից ափ հանված զորքերը գրավեն Կ. Պոլիսը և ցանկալի լուծում տան Հայկական Հարցին։ Ավելին, նրանցից շատերը համոզված էին, որ հաջողության դեպքում քսանչորս ժամվա ընթացքում եվրոպացիների միջամտությունն ապահովված կլինի։ Այս չափազանց անիրատեսական մտայնությունը Դաշնակցության ղեկավարության այդ շրջանում ունեցած հայացքների արտացոլումն էր։ Դրամատան գրավման հետ միասին նախատեսված էր հարձակում կատարել մայրաքաղաքի մատույցներում գտնվող Սամաթիայի զորանոցի վրա և դիմադրություն ցույց տալ դեպի դրամատուն շարժվող զորքերին։ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսում, որտեղ վխտում էին լրտեսները, ծրագրվածը չէր կարոդ մինչև իրականացման պահը չբացահայտված մնալ։ Սամաթիայում ոստիկանությունն ու զորքերը նախահարձակ են լինում՝ կատարելով խուզարկություններ ու ձերբակալություններ, բայց գլխավոր հարվածը կանխել նրանց չի հաջողվում։
1896 թ. օգոստոսի 14-ին դաշնակցական 26 մարտիկներ Բաբկեն Այունու (Պետրոս Փարյան) գլխավորությամբ գրոհում են Օսմանյան դրամատան վրա, գրավում այն և տասներեք ժամ պահում իրենց ձեռքում։ Դրամատունը գրավելու պահին զոհվում է Բաբկեն Սյունին և ղեկավարությունն անցնում է Նանսիի (Ֆրանսիա) գյուղատնտեսական դպրոցում ուսումը կիսատ թողած և Կ. Պոլիս անցած Արմեն Գարոյին ու Հրաչին (Հայկ Թիրաքյան)։ Վեց մեծ տերությունների դեսպաններին է ներկայացվում ՀՅԴ Կ. Պոլսի Կենտրոնական կոմիտեի շրջաբերականը, որով պահանջվում էր անմիջապես Հայաստանում գործադրել խոստացված բարենորոգումները։ «...Դիվանագիտական խազերու ժամանակն ա՛լ անցած է,– ասվում էր շրջաբերականում,- մեր հարյուր հազար նահատակներուն թափած արյունը մեզի իրավունք կուտա ազատություն պահանջելու»։ Դրամատունը գրավողները, իրենց հերթին, ներկայացնում են պահանջնևր, որոնց չընդունվելու դեպքում սպառնում են պայթեցնել հաստատությունը։
Սպառնալիքն ավելի քան ազդեցիկ էր, և ի վերջո գործին միջամտում է դիվանագիտությունը ի դեմս Կ. Պոլսի ռուսական դեսպանատան առաջին թարգման Մաքսիմովի։ Միջամտում է ոչ թե Հայկական Հարցին նպաստելու, այլ Աբդուլ Համիդին մեկ անգամ ես ծանր վիճակից հանելու համար։ Այդ օրերին հենց ռուսական կառավարությունն իր սպառնալիքներով թույլ չտվեց անգլիական նավատորմի մուտքը Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ՝ Օսմանյան կայսրության վրա հօգուտ հայերի ճնշում գործադրելու համար։ Մաքսիմովը ներկայացրեց իր երկրի կառավարության ժխտական վերաբերմունքը ձեռնարկի նկատմամբ։ Հայ վրիժառուներին հասկացնում էին, որ անիմաստ է միջազգային ռազմական միջամտություն սպասելը, իսկ դրամատունը չթողնելու դեպքում դիվանագետը նախազգուշացնում էր ծանր հետևանքների մասին։ Միաժամանակ նա իր կառավարության անունից խոստանում էր ազդել սուլթանի վրա, որպեսզի դադարեցնի հայկական նոր ջարդերը, առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանում իրականացնի բարենորոգումների ծրագիր և այլն։ Բավարարվելով ոչնչով չերաշխավորված այդ խոստումներով՝ հայ մարտիկները թողնում են դրամատան շենքը և փոխադրվում օտարերկրյա նավերից մեկը։ Հաջորդ օրը նրանց այցելած ռուս, ֆրանսիացի և անգլիացի դիվանագետները միանգամայն այլ լեզվով էին խոսում՝ մոռանալով նախորդ օրը տրված խոստումները։ Հայ հևղափոխականները դառը հուսախաբություն են ապրում։ Ամեն ինչ անդառնալիորեն կորած էր, և նույն օրն իսկ ֆրանսիական «Ժիրոնդ» շոգենավը նրանց հեռացնում է Կ. Պոլսից։ 18-ժամյա պայքարից հետո դադարում են նաև Սամաթիայի կռիվները՝ հայ հեղափոխականների շարքերից խլելով նոր անուններ և ոչինչ չավելցնելով Հայկական Հարցի լուծման գործնականին։ Իսկ որպես պատասխան Կ. Պոլիսը նորից ականատեսը դարձավ հազարավոր հայերի ջարդերին՝ հրահրված սուլթանի կողմից։
Այդ անխոհեմ ձեռնարկը շատ թանկ նստեց հայության վրա։ Սուլթան Աբդուլ Համիդի հրամանով զորքը և թուրք բաշիբոզուկների անհամար խմբերը գործի անցան և արյան մեջ ջաղջախեցին պոլսահայությանը՝ մեկ-երկու օրում գերեզմանելով 10 հազար անմեղ մարդկանց։
Հայ ազատագրական շարժումը ստացել էր ծանր հարված, բայց նաև անհրաժեշտ դասեր։ Միաժամանակ Օսմանյան դրամատան գրավումը գալիս էր ազդարարելու, որ հայ ազատագրական շարժումը, թեև խոտորումներով ու սխալներով, շարունակվում է։
Օսմանյան դրամատան գրավման դևպքը որոշ փոփոխություններ մտցրեց նաև մեծ տերությունների վերաբերմունքի մեջ ավելի կոշտ դարձավ հայկական թարղերի հարցում Աբդուլ Համիդի նկատմամբ նրանց դիրքորոշումը։ Սուլթանը հարկադրված հրաժարվեց զանգվածային նոր ջարդեր իրականացնելուց։
1894-1896 թթ. իրադարձությունները հայ ազատագրական պայքարի բարձրակետն էին։ Թեև դրանք միջազգային սպասված արձագանքը չունեցան, բայց ակնհայտ դարձավ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ազատագրական շարժումը դարձել է ռազմա֊քաղաքական լուրջ գործոն, որը հնարավոր չէ անտեսել։ Աբդուլ Համիդը հարկադրված էր բանակցություններ սկսել հայ ազգային կուսակցությունների հետ։
Օսմանյան դրամատան դեպքից շատ չանցած, 1896 թ. աշնանը, սուլթանի կողմից Եվրոպա ուղարկված պատվիրակը հայ հեղափոխական գործիչներին հայկական նահանգներում բարենորոգումներ իրականացնելու խոստումներ է տալիս՝ զինված պայքարը դադարեցնելու պայմանով։ 1896-1899 թթ. Ժնևում դաշնակցության հետ, իսկ 1897-1898 թթ. Փարիզում վերակազմյալ հնչակյանների հետ նրա ներկայացուցիչների վարած բանակցություններն արդյունք չեն տալիս։ Համոզվելով, որ սուլթանը դրանք վարում է ժամանակ շահելու, խոստացված բարենորոգումները չիրականացնելու և հայ ազգային ազատագրական պայքարը վերացնելու համար՝ վերակազմյալ հնչակյանները 1898 թ. հոկտեմբերին, իսկ դաշնակցությունը՝ 1899 թ. մարտին դադարեցնում են բանակցությունները։ Բայց դրանց տեղի ունենալու փաստն անգամ վկայում էր, թե հայ ազատագրական զինյալ պայքարը որքան մեծ անհանգստություն էր պատճառել Աբդուլ Համիդին։
1897 թ. հուլիսի 25-ին 253 դաշնակցական մարտիկներից բաղկացած արշավախումբը Վարդանի, Իշխանի (Հովսեփ Արղության), Նիկոլ Դումանի և այլոց գլխավորությամբ Ատրպատականից անցավ թուրք-պարսկական սահմանը և Խանասորի դաշտում հարվածեց Շարաֆ բեկի քրդական մազրիկ ցեղին։ Այդ ցեղը մեկ տարի աոաջ ակտիվ մասնակցություն էր ունեցել դեպի Պարսկաստան նահանջող Վանի ինքնապաշտպանության մասնակիցներին կոտորելուն։ Լուրջ կորուստներ պատճառելով մազրիկ ցեղին և կռվի բռնվելով հարևան քրդական աշիրեթների հետ՝ արշավախումբը նահանջելով վերադարձավ Պարսկաստան:
Խանասորի արշավանքը, որր վրեժխնդիր ոգու պոռթկումն էր, նոր լիցք հաղորդեց վայրէջքի շրջան ապրող ազատագրական շարժմանը՝ կրկին ցուցադրելով պայքարը շարունակելու հայ մարտիկների վճռականությունը։ Դրանով հանդերձ, արշավախմբի առջև դրված հիմնական ռազմական խնդիրը՝ մազրիկ ցեղի ցեղապետի և նրա ենթակա արյունարբու բեկերի ոչնչացումը չիրականացավ։
Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 417-421
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am