Երաժշտությունը և թատրոնը վաղ միջնադարյան Հայաստանում: Վաղ միջնադարյան Հայաստանում շարունակում է ծաղկում ապրել աշխարհիկ երաժշտությունը: Հայ շինականները հորինում էին բազմատեսակ երգեր, որոնք արտացոլում էին ռամկական կենսազգացողությունը: Տարբեր երանգ ու ճաշակ ունեին քաղաքային երգն ու պարը: Մեծ հռչակ են ձեռք բերում հայ գուսանները: Հայ երաժիշտները համբավ էին վայելում անգամ Սասանյան Իրանում և հրավիրվում էին պարսկական արքունիք: Գրերի գյուտից հետո զարգացման նոր աստիճանի է բարձրանում հայ հոգևոր երաժշտությունը՝ հասնելով դասական խորության և ներգործության:
Հայաստանում վաղ միջնադարում տարածում ունեին թատերական ներկայացումներն ու զվարճալիքները: Միջնադարյան թատերական կյանքի արտահայտություններից էին ժողովրդական հանդեսները, թագավորական և նախարարական պալատներում տրվող թատերական ներկայացումները: Թատրոնը կարևոր տեղ էր գրավում բնակչության կենցաղում: Ժողովրդի թատերասիրությունը հարուցում էր հոգևորականների անհանգստությունը:
Վաղ միջնադարի հայ նյութական և հոգևոր զորեղ մշակույթը քաղաքական անբարենպաստ պայմաններում ծառայում էր համազգային կյանքի կայունացմանը և արտաքին ճնշմանը դիմագրավելու նպատակին: Պատմաշրջանում ստեղծված հայոց ազգային արժեքները պատկառելի ներդրում են համաշխարհային մշակույթի գանձարանում:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում :
Պատմագրությունը վաղ միջնադարյան Հայաստանում:
Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում :
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am