Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում

 Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում: IV-V դդ. հայոց հոգևոր- մշակութային կյանքում տեղի ունեցած դարակազմիկ շրջադարձը և սկիզբ առած նոր երևույթները վճռորոշ դեր էին կատարելու ժողովրդի հետագա ամբողջ պատմության ընթացքում:

 Սահակ ՊարթևԵրկրի քրիստոնեացումը 301 թ. հեղաշրջեց ողջ հոգևոր կյանքը, անջնջելի կնիք գրեց ազգային մշակույթի բնույթի և արտահայտչամիջոցների վրա: Եկեղեցուն անցավ հասարակության գաղափարական և հոգևոր մշակութային կյանքի ղեկը, քրիստոնեական աշխարհայացքը տիրապետող դարձավ հոգևորականության միջավայրում ու սկսեց ներթափանցել հասարակական մյուս խավերի՝ ազատանու և ոամիկների մեջ:
 Ազգային պետության և եկեղեցու ղեկավարների՝ Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվեց հայոց գրերի ստեղծումր 405 թվականին: Մեսրոպ Մաշտոցի (361-440) հանճարեղ գյուտը հեռանկար էր ստեղծում մշակութային հուժկու պոռթկման, ազգային ոգու ու հոգևոր կարողությունների բացահայտման համար: Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների, հաջորդ սերունդների ջանքերով ծաղկում ապրած ոսկեդարյան հարուստ գրականությունը և առհասարակ մշակույթը զորեղ պատնեշ դարձան հարևան տերությունների հոգևոր-գաղափարախոսական ճնշմանը դիմակայելու, հայ էթնոսի ինքնատիպությունը պահպանելու համար: V դարը հայոց պատմության մեջ մտավ որպես եզակի ու բացառիկ երևույթ և պայմանավորեց հետագա դարերի աշխարհընկալման բազմաթիվ կողմերը: Այն ընկած է ազգային նկարագրի հիմքում, այժմ էլ ազդում է մեր գաղափարների, իղձերի և արժեքների համակարգի վրա:Մեսրոպ Մաշտոց
 Գրերի գյուտին հաջորդած ժամանակաշրջանում հեղինակների և թարգմանիչների մի ամբողջ սերունդ անդադրում ջանքերով կերտեց արտասովոր հարուստ ու բազմաբովանդակ մատենագրություն, որն իր նշանակությամբ դուրս եկավ ազգային շրջանակներից և ձեռք բերեց համամարդկային արժեք: Հայ առաջին մատենագիրները ստեղծագործում էին կենդանի խոսակցական լեզվով, որի հիմքում ընկած էին երկրի կենտրոնական նահանգի՝ Այրարատի խոսվածքները: Մինչև V դարի 60-ական թվականներր ստեղծված հայ գրավոր հուշարձաններն աչքի էին ընկնում լեզվի բացառիկ ճոխությամբ, կանոնավորությամբ և մաքրությամբ: Հայագիտության մեջ ընդունված Է այդ լեզուն անվանել «մեսրոպյան» կամ «ոսկեդարյան» հայերեն: Լեզվական այդ կատարելությունր պայմանավորված Էր նախընթաց ողջ պատմական զարդացմամբ: Բացի այղ նրա ծաղկմանը նպաստել էին նաև Աստվածաշնչի այն բանավոր թարգմանությունները, որ կատարել էին քրիստոնյա քարոզիչներր մինչև քրիստոնեության պաշտոնականացումն ընկած երկարատև ժամանակաշրջանում:
 Գրիգոր Խանջյան <<հայոց այբուբենը>>: Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայ մատենագրության զարգացման հաջորդ փուլում, երբ առաջ եկան գրական նոր տեսակներ (ժանրեր), առանձնացան գիտության այլևայլ բնագավառներ, լեզվի մեջ կատարվեցին զգալի փոփոխություններ: Այդ տեղաշարժերը պայմանավորված էին ինչպես լեզվի ներքին զարգացման ընթացքով, այնպես էլ լեզվական նոր փոփոխություններով: Հունարենից փիլիսոփայական, քերականական և դավանաբանական երկեր թարգմանելիս հայ հեղինակները հունարենի օրենքներով և բառերի ու արտահայտությունների պատճենումով այլ տեսք էին տալիս գրավոր լեզվին: Այդ նոր ուղղությանՈսկետառ <<Հայոց այբուբենը>> (հեղինակներ` Բաղդասար Արզումանյան, Ժիրայր Չուլոյան , 1976թ.) գործիչների կատարած աշխատանքի արդյունքներն այնքան ակներև էին, որ ճանաչում են ստացել «հունաբան հայերեն» անվանումով: Հունաբան դպրոցի ներկայացուցիչների կատարած այն նորամուծությունները, որոնք անհարիր էին հայերենի ոգուն ու օտար նրա քերականական կառուցվածքին, հետագա դարերում մոռացվեցին և հետք չթողեցին հայոց լեզվամտածողության մեջ: Փոխարենը հունաբան դպրոցի հեղինակներն արժեքավոր գործ կատարեցին բազմաթիվ նոր բառերի կերտման և գիտական հասկացությունների մշակման ուղղությամբ, որոշակի դրական դեր խաղացին հայոց լեզվի զարգացման գործում:
 
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 165-176
 
 Մարգարյան Հ.
 
 Տե´ս նաև`

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am