Տաշքենդյան համաձայնագիր: Ստորագրվել է 1992-ի մայիսի 5-ին, Տաշքենդում՝ ՌԴ, ՀՀ, ԱՀ, Վրաստանի և այլ հանրապետությունների միջև։ Ըստ համաձայնագրի՝ ՀՀ-ի, ԱՀ-ի և Վրաստանի համար սահմանվել են սպառազինության համահավասար չափաբաժիններ. Անդրկովկասի յուրաքանչյուր հանրապետություն պետք է ստանար մինչև 220 տանկ, 285 հրետանային կայանք, 110 մարտական ինքնաթիռ և 50 հարվածային ուղղաթիռ։ Սպառազինության նման բաշխումը ԱՀ չի ընդունել և համաձայնագիրը չեղյալ հայտարարելու յուրահատուկ ձև է ընտրել՝ իր սեփականությունը հայտարարելով Ադրբեջանի տարածքում տեղակայված անդրկովկասյան զորամիավորումների ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, զինամթերքի պահեստները։ Ըստ հավաստի աղբյուրների՝ միայն ծանր զինտեխնիկան (տանկ, զրահապատ մեքենա, հրետանի) իր թվաքանակով գերազանցում էր Հայաստանին 15 %-ով, Վրաստանին՝ 27 %-ով։ Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի տրամադրության տակ կար 1310, Հայաստանում 7-րդ բանակն ուներ 1107, իսկ 31-րդ բանակային կորպուսը Վրաստանում՝ 995 միավոր ծանր հրետանի։ Տարատեսակ զինամթերքի քանակի առումով Ադրբեջանը գերազանցում էր Հայաստանին և Վրաստանին միասին վերցրած։ Ադրբեջանի տարածքում առկա էր մեկ ռազմավարական, երկու օկրուգային և երեք դիվիզիոնային զինապահեստներ (յուրաքանչյուրում՝ 150-200 վագոն), որոնց ընդհանուր տարողությունը կազմում էր հազարավոր վագոններ։ Ռազմական նման ներուժի առկայությունը, մասնավորապես ՀՀ-ի նկատմամբ գերազանցությունը, ԱՀ ղեկավարությանը վստահոuթյուն էր ներշնչել Ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես ռազմական միջոցներով լուծելու համար։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am