Շրջափակում: Բլոկադա (անգլերեն՝ blockade), 1. մի ջոցառումների համակարգ, որով խոչընդոտվում են պետության արտաքին տնտեսական, քաղաքական կապերը՝ նրան որոշակի գործողություններից մեկուսացնելու կամ որոշակի գործողությունների հարկադրելու նպատակով։ 2. Շրջափակումը ռազմական, հակառակորդի որոշակի օբյեկտի մեկուսացումը ցամաքից, ծովից և օդից՝ նրան ուժասպառելու և անձնատըրության մղելու նպատակով։ 3. Շրջափակումը տնտեսական, պետության արտաքին առևտրական, ֆինանսական, վարկային և տնտեսական այլ կապերի լրիվ կամ մասնակի արգելումը նրա տնտեսության զարգացումը խոչընդոտելու նպատակով։ Սովորաբար ուղեկցվում է քաղաքական և հաճախ նաև ռազմական Շրջափակմամբ, նույնիսկ առանց ռազմական գործողությունների։ 4. Շրջափակումը ծովային, միջազգային իրավունքում միջոցառումների համակարգ, որ ձեռնարկվում է ռազմական բախումների ժամանակ։

 Ժամանակակից միջազգային իրավունքում խաղաղ ժամանակների  շրջափակումը դիտվում է որպես ագրեսիայի դրսևորում։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո ԱՀ ԼՂԻՄ-ի (ԼՂՀ) դեմ հետևողականորեն կիրառել է շրջափակման բոլոր տեսակները (բացառությամբ՝ ծովայինի)։ Օգտվելով Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակից՝ ԱՀ սկզբում փակել է ԼՂԻՄ-ի ցամաքային, իսկ 1990-ի վերջից՝ նաև օդային հաղորդակցման ուղիներն արտաքին աշխարհի հետ։ Միաժամանակ, ԱՀ իրականացրել է ներքին շրջափակում՝ փակել է ԼՂԻՄ-ի ճանապարհները՝ դժվարացնելով սննդամթերքի և այլ ապրանքների մատակարարումը։ Դրա հետևանքով ԼՂՀ-ում, հատկապես 1992-ի սկզբին, սկսվել է սովը։ ԱՀ նաև քաղաքական մեկուսացման է ենթարկել ԼՂՀ՝ շատ դեպքերում թույլ չտալով Եվրախորհըրդարանի, ԽՍՀՄ և ՌԴ ԳԽ պատգամավորների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը հանրապետություն։

Լ. Մելիք-Շահնազաղան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am