Քիրամ կազմող: (ծ. և մ. թթ. անհտ), XVI–XVII դարերի խաչքարերի ու տապանաքարերի քանդակագործ: Եղել է ամենաբեղմնավոր քարգործ վարպետը: Նրանից պահպանվել են 54 խաչքար և

 ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂ10 տապանաքար: Հիմնականում աշխատել է Գեղարքունիքում (ծնունդով այս  գավառից էր), սակայն հրավիրվել է և խաչքարեր կերտել նաև Այրարատի, Տավուշի բնակավայրերում (Էջմիածին, Աշտարակ, Եղվարդ, Բերդ ևն): Նշանավոր են Գավառի <<Դարի գլուխ>> գերեզմանատանը կանգնեցված նրա կերտած զույգ խաչքարերը, մեկը՝ Հախնազարի  (1596, պահվում է Երևանի Մատենադարանում), մյուսը՝ Շահնազարի հիշատակին: Քիրամ Կազմողի գործերի մեծ մասը գտնվում է Նորատուսում (32 խաչքար): Նրա ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂստեղծագործությունները բնորոշվում են հեղինակի ճարտարապետական մտածողության ինքնատիպ դրսևորմամբ և նորարարությամբ: Քիրամ Կազմողի խաչքարերը և, առաջին հերթին, ընդհանուր պատվանդանով խաչքարերի խմբերը ճարտարապետական փոքր ձևեր են՝ նման կառույցին հատուկ ենթաբաժանումներով: Քիրամ Կազմողն առաջինն է կիրառել  խաչքարերի սեղանաձև սալեր, խաչաքանդակը ներգծել ցռուկաձև կամարով խորշի մեջ, կատարելության հասցրել խաչքարերի <<մանրաքանդակ ոճը>>: 


                                                                                                   Հասրաթյան Մ.


Աղբյուրը՝ <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանարգիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1057:


Տես նաև՝

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973:

Հասրաթյան Մ., Խաչքարային արվեստի Գեղարքունիքի դպրոցը,<<Արծիվ>>, Բեյրութ, 1995, N  24:

Якобсон А. Л., Армянские хачкары, Е., 1986.


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am