Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում

 Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Հայ փիլիսոփայական Դավիթ Անհաղթգիտությունը հանդես է գալիս երկու գլխավոր ուղղություններով: Առաջինը՝ քրիստոնեական ուղղությունն էր, որր ծառայում էր եկեղեցու դիրքերի ամրապնդմանը, իսկ երկրորդը՝ անտիկ ժառանգության հետ կապված աշխարհիկ փիլիսոփայական ուղղությունը՝ նոր-պլատոնականությունը: Փիլիսոփայական այդ դպրոցի ականավոր ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն էրԱնանիա Շիրակացու արձանը Մատենադարանի առջև (հեղինակ` Գ. Բադալյան) (V-VI դդ.): Նա hայ իրականության մեջ ներմուծեց hին հունական աշխարհում տարածում ստացած բազմաթիվ գաղափարներ, որոնք նոր պայմաններում միահյուսվեցին hաղթանակած քրիստոնեական գաղափարախոսությանը: Շրջադարձ կատարվեց անտիկ, հեթանոսական աշխարհայացքից դեպի միջնադարյանը, քրիստոնեականը: Հայ փիլիսոփայական մտքի աշխարհիկ ուղղությանն է պատկանում նաև մաթեմատիկոս, տիեզերագետ, բնագետ Անանիա Շիրակացին (VII դ.): Նա բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում, մինչև մեր օրերը հասած թվաբանության առաջին դասագրքի հեղինակը: Նրան է վերագրվում նաև նշանավոր «Աշխարհացույցը»: VIII դ. սկզբին իր թարգմանություններով հայ փիլիսոփայական գրականությունը հարստացրեց Ստեփանոս Սյունեցին:

 Վաղ միջնադարում գիտության զարգացած ճյուղերն Էին նաև բժշկագիտությունը, տիեզերագիտությունը և տոմարը, աշխարագրությունը և քարտեզագրությունը:

 

                                                                                                                                                                                                                 Մարգարյան Հ.

 


Տես նաև՝


Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում:

Պատմագրությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Քանդակագործությունը վաղ միջնադարյան Հայաստանում:

Երաժշտությունը և թատրոնը վաղ միջնադարյան Հայաստանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am