Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Գրականությունը ուշ միջնադարյան Հայաստանում

 Գրականությունը ուշ միջնադարյան Հայաստանում: Ի տարբերություն մշակույթի այլ բնագավառների, XV-XVI դդ. խզում չդիտվեց հայ գրականության զարգացման ընթացքի մեջ: Շարունակում էին մեծ ժողովրդականություն վայելել «Շարակնոց», «Գանձարան» և «Տաղարան» ժողովածուները: Դարաշրջանի համար հատկապես բնութագրական էին «Տաղարան» կոչվող ժողովածուները, որոնք ծառայում էին թե՛ որպես երգարան և թե՛ որպես ընթերցարան: Այդ հավաքածուներում հոգևոր երգերի կողքին տեղ էին գտնում սիրո, բնության, հայրենասիրության, նշանավոր իրադարձությունների թեմաներով գրված զանազան ստեղծագործություններ: Պատահական չէ, որ Հակոբ Մեղապարտի կազմած և տպագրած «Տաղարանը» հայ տպագրության առաջին հաջողություններից մեկն էր:

 Դարաշրջանի գեղարվեստական գրականության մեջ առաջին անգամ հանդես ենԳրիգոր Նարեկացի գալիս բանաստեղծության և երգի նոր տեսակներ՝ աշուղական գրականություն, պանդխտության, հայրենիքի թեմայով գրված ստեղծագործություններ: Հարուստ և բազմազան են XV դ. առաջին կեսի գրողներ և բանաստեղծներ Առաքել Սյունեցու, Առաքել Բաղիշեցու և Մկրտիչ Նաղաշի ստեղծագործությունները: XVI դ. արդյունավետ գործունեություն են ծավալում Վասպուրականի և Փոքր Հայքի մշակութային կենտրոնները, որոնց նշանավոր դեմքերից էին Գրիգորիս Աղթամարցին, Նահապետ Քուչակը, Հովասափ և Թադեոս Սեբաստացիները, Մինաս, Հակոբ և Ստեփանոս Թոխաթեցիները: 
                                                                                                 

                                                                           

Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 191-192

 
                                                                                      Մարգարյան Հ.

 
Տես նաև՝




ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am