Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Գիտության և գրականության զարդացմանը զուգընթաց՝ վերելքի ուղին Է բռնում ճարտարապետությունը: IV դ. կառուցողական ընդարձակ աշխատանքներ կատարվեցին Դվին մայրաքաղաքում և անավարտ մնացած Արշակավանում, V դ. սկզբին վերակառուցվում Է Կարինը (Թեոդոսուպոլիս): Վաղ միջնադարյա
Հայաստանում մշակվում Է աշխարհիկ, պալատական կառույցի մի տիպ, որը բաղկացած էր ուղղանկյուն սյունազարդ դահլիճից և նրա երկայնական կողերին կից փոքր սենյակներից: Այս կառույցները մտել են պալատական շենքերի համալիրի մեջ, որոնք ծառայել են գերազանցապես որպես կաթողիկոսների կամ երկրի կառավարիչների նստավայրեր: Դվինում, Զվարթնոցում և Արուճում կատարված պեղումները համոզիչ կերպով ապացուցել են, որ աշխարհիկ կառույցների ընդհանուր հորինվածքի վրա զգալի ազդեցություն է թողել հայ ժողովրդական ճարտարապետությունը, որ ներկայացված է մասնավորապես ոլորազարդ, նոր շինանյութի՝ քարի պահանջներին հարմարեցված փայտյա խոյակներով:
Երկրի քրիստոնեացումից հետո կառուցված պաշտամունքային շենքերը սկզբնական շրջանում դեռ շարունակում էին անտիկ ճարտարապետության ավանդները: IV-V դդ, դրանք հիմնականում բազիլիկաներ էին՝ միանավ կամ եռանավ: Աղոթասրահը մույթերով (սյուներով) սովորաբար բաժանվում էր 3 հատվածի՝ նավերի, որոնցից կենտրոնականը լայն էր, իսկ կողմնայինները՝ նեղ: Եկեղեցու արևելյան մասում գտնվում էր բեմը, որի կենտրոնի քարե սեղանի վրա պատարագ էր մատուցվում: Եռանավ բազիլիկ եկեղեցիների մի մասն ուներ արտաքին սյունասրահներ: Միանավ բազիլիկ եկեղեցիների աղոթասրահները ծածկված էին կիսաշրջանաձև քարե ծածկով՝ թաղով, և ամփոփված երկլանջ կտուրի տակ: V դ. վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինում են գմբեթավոր եկեղեցիները; Հատկապես նշանավոր են VI-VII դարերում կառուցված խաչաձև կենտրոնագմբեթ տաճարները, որոնց դասական օրինակն է Հռիփսիմե եկեղեցին (կառուցված է 618 թ.): Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածք է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցը, որ կառուցել է Ներսես Գ Շինող (Տայեցի) կաթողիկոսը (641-661): Եռահարկ տաճարի չորս աբսիդները՝ կիսագլանաձև ծավալները, շրջապատված են օղակաձև սրահով:
Վաղ միջնադարի ճարտարապետության բացառիկ բարձր մակարդակը մեծապես պայմանավորված էր կառուցողական գործի և շինարարական արվեստի զարգացման մակարդակով: Ժամանակի ճարտարապետության խնդիրները հաճախ առաջին անգամ իրենց լուծումը ստանում էին Հայաստանում: Դարաշրջանի ճարտարապետական մշակույթը հիմք ծառայեց կառուցողական արվեստի հետագա առաջընթացի համար:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2467
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am