Բաբկեն Սյունի (Պետրոս Փարյան): Ծնվել է 1873 թ․Ակնի գավառի Բինկյան գյուղում: Մահացել է 1896 թ․ Կոստանդնուպոլիսում: Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Կոստանդնուպոլսի Կետրոնական վարժարանը։ Կատարել է գաղափարական, կազմակերպչական, զինման աշխատանքներ, ղեկավարել և իրականացրել ահաբեկչական գործողություններ։ 1896 թվականին ծրագրել և կազմակերպել է Օսմանյան բանկի գրավման գաղափարը։ 1896 թվականի օգոստոսի 14-ին 31 ֆիդայիներ Բաբկեն Սյունու գլխավորությամբ ներխուժել է բանկ՝ («Բանկ-Օտոմանի» գրավումը), Եվրոպական երկրների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու նպատակով: Կատարելով վերջապահի դերը, սակայն, խոցվելով գնդակից, ընկել և ձեռքի ռումբերի պայթյունից զոհվել։ Բանկի գրավման օրը նախատեսվել էր գործողություններ սկսել նաև Կ. Պոլսի տարբեր շրջաններում: Միջադեպը առիթ է ծառայել Կ. Պոլսում և գավառներում հայակակն կոտորածներ սկսելու համար:
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am