Աշոտ Երկաթ և Աբաս:

  Արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն այնուհետև գլխավորեցին Սմբատ I-ի որդիները` Աշոտ II Երկաթ արքան (914-929)Աշոտ Երկաթ և Աբաս սպարապետը: Երկարատև և համառ կռիվներով նրանք ազատագրեցին Հայաստանի մեծ մասը, նույնիսկ հասան Թիֆլիս և ջախջախեցին այնտեղ հաստատված արաբական զորքերին: Աշոտ II-ը հաջողությամբ սանձեց նաև Արցախի և Ուտիքի իշխանական տների ըմբոստությունները, սաստեց իր հորեղբորորդի Աշոտ սպարապետին, որին խալիֆայությունը հռչակել էր Հայոց թագավոր: Արաբների դեմ մարտերում նշանավորվեց նաև իշխան Գևորգ Մարզպետունին: Արաբական Բեշիր զորապետի դեմ 921 թ. Սևանի ճակատամարտում շահած վճռական հաղթանակով Աշոտ II-ը թշնամուն վերջնականապես արտաքսեց Հայաստանից և ամրապնդեց Բագրատունյաց թագավորությանը: Գագիկ Արծրունին շուտով զղջաց իր անխոհեմ արարքը և ընդունեց Բագրատունյաց գերիշխանությունը: Աշոտ II Երկաթն այնուհետև զբաղվեց երկրի վերաշինությամբ, ավերված քաղաքների ու բերդերի վերականգնման աշխատանքներով:

 Աշոտ II Երկաթին հաջորդեց եղբայրը` Աբաս Բագրատունին (929-953), որն սպարապե-տության տարիներին նստում էր Վանանդ գավառի Կարս բերդաքաղաքում: Թերևս այդ պատճառով արքայանիստը Երազգավորսից տեղափոխեց Կարս, որը նորովի ամրացվեց և կառուցապատվեց, հիմնվեցին արքունի ապարանքները և Ս. Առաքելոց հոյաշեն եկեղեցին: Աբասի նախաձեռնությամբ կաթողիկոսական աթոռն Աղթամարից տեղափոխվեց Շիրակ գավառի Արգինա ավան, որտեղ հանճարեղ ճարտարապետ Տրդատի նախագծով կառուցեց Կաթողիկե եկեղեցին:

 

 

 

Գրականության ցանկ

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., 

 Մուրացան, Գևորգ Մարզպետունի, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977 թ.:

Եղիազարյան Ա., Աբաս Բագրատունի թագավոր հայոց, ԵՊՀ հրատ., Երևան, 2017 թ.:

Եղիազարյան Ա., Աշոտ Երկաթ. Թագավոր հայոց, ԵՊՀ հրատ., 2016 թ.:

 

Կատվալյան Մ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am