Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Առաջին հրաձգային գումարտակ

 Առաջին հրաձգային գումարտակ: Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ասկերանի շրջանի Շոշ, Մզնեք, Կարմիրգյուղ, Քարաշեն, Հարավ, Քռասնի, Դահրազ, Սառնաղբյուր. Մխիթարաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ու առանձին վաշտերի հիմքի վրա։ 1991-1994 թվականներին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Շահումյանի (Վերինշեն. էլքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Թալիշ, Կուսապատ, Մեծշեն, Մաղավուզ, Մոխրաթաղ, հեռուստաաշտարակի, «Պուշկենյալ» բարձունքներ, Ղազանչի, Ջրաբերդ), Ասկերանի (Ջամիլլու, Դահրազ, Սառնաղբյուր, Խրամութ. Ասկերան), Շուշիի (Քարինտակ, Զառսլու, Մալիբեկլու, Ղուշչիլար, Շուշի), Մարտունիի (Ղարադաղլու), Աղդամի (ԱվդալԳյուլափլու, Շելլի, Փոլադլու. Ղարադաղլու, Աղդամ. Քյանգառլի, Գյուլիջա, «Ուղտի մեջք» և «Եղդիխուման» բարձունքներ), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Կրկժանի (Ստեփանակերտի արվարձան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Սաֆարյան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին ու 2-րդ աստիճանի և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Վ. Սաֆարյանը. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Կարապետյանը. է. Բարսեղյանը. Ս. Վարդանյանը (հետմահու). Ա. Թհանյանը. Գ. Բաղդասարյանը, Ռ. Ավանեսյանը. Գ. Ծատրյանը. Ա. և Ռ. Մարգարյանները. Ա. Ստեփանյանը. Մ. Ահաանյանը, Ս. Բալայանը. Ա. Բաբայանը, Կ. Մելքումյանը. Ռ. Արզումանյանը, ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ն. Վանյանը։ Զոհվել է գումարտակի 58 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am