Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ականանետային դիվիզիոն 82 մմ-անոց

 Ականանետային դիվիզիոն 82 մմ-անոց: Պաշտպանության բանակի ստորաբաժանում: Կազմավորվել է ԼՂՀ ԻՊԿ նախագահի 1993-ի ապրիլի 3-ի N 650 հրամանով՝ 3 մարտկոցի հիմքի վրա, համալրվել ականանետային դիվիզիոնի տեխնիկայով, սպառազինությամբ հ անձնակազմով: 1993-ի սեպտեմբերի 1-ին դիվիզիոնը ներառվել է նոր կազմավորված հրետանային զորամասի կազմի մեջ: Մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մարտակերտ, Հակոբ Կամարի, Մադաղիս, Թալիշ), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Ալխանլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ վճռական դեր են խաղացել դիվիզիոնի ականանետային երկու մարտկոցները (120 մմ-անոց) և մեկ դասակ՝ ՀՀ Վարդենիսի կողմից: 1993-ի մայիսի 24-ին հանդիսավոր պայմաններում դիվիզիոնին հանձնվել է մարտական դրոշ, իսկ մայիսի 28-ին դիվիզիոնում տեղի է ունեցել ՊԲ երդման առաջին արարողությունը:

 Հրամանատարներ Ս. Վ. Անտոնյանը (հետմահու) և Ս. Մամունցը պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Մ. Հաությունյան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am