Երևան: Երևանի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հրազդանի ձորումՇենգավիթ ամրոց (այժմյան Երևանյան լճի տարածքում) հայտնաբերվել են քարեդարյան կացարանների և նյութական մշակույթի այլ մնացորդներ: Հայտնի են Շենգավիթի էնեոլիթյան (Ք.ա. 4-3-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդի, Կարմիր բլուրի և բրոնզեդարյան (Ք. ա. 2-րդ հազարամյակ) այլ բնակատեղիները: 

 Ք.ա. 782 թ. Արգիշտի Ա թագավորը Արգիշտի Ա հիմնել է Էրեբունի (այստեղից էլ՝ Երևանի անվանումը) բերդաքաղաքը: Ք.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը կործանվել է Ք.ա. 6-րդ դարում: Այնուհետև քաղաքի տարածքում կյանքի շարունակական գոյության մասին են վկայում տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական հուշարձանները, նյութական մշակույթի մնացորդները (դամբարաններ, ոռոգման առուներ, դրամներ և այլն): Մատենագրության մեջ Երևանի անվան առաջին հիշատակություններն առնչվում են 7-րդ դարի անցքերին (Դվինի եկեղեցական ժողով, արաբական հարձակումներ): 9-րդ դարի վերջից Երևանը հիշատակվում է վիմագիր արձանագրություններում (874 թ. արձանագրությունը Սևանի Առաքելոց եկեղեցու պատին): 

 7-9-րդ դարերում Երևանը եղել է բերդավոր գյուղաքաղաք, Կոտայք գավառիԵրևանի բերդը կենտրոնը, 10-13-րդ դարերում վերածվել է իշխանանիստ ավատատիրական քաղաքի, որտեղ, բացի գյուղատնտեսությունից, կարևոր դեր են ունեցել արհեստներն ու առևտուրը: Ըստ գիտական ուսումնասիրությունների 13-րդ դարում Երևանը պետք է որ ունեցած լիներ մոտ 15-20000 գերազանցապես հայկական բնակչություն: 
 
 14-րդ դարից մինչև 15-րդ դարը Երևանը ենթարկվել է Լենկ Թեմուրի հրոսակների ավերիչ արշավանքներին, ապա անցել կարակոյունլուների և ակկոյունլուների տիրապետության տակ: Այնուհետև թուրք-պարսկական պատերազմների հետևանքով քանիցս անցել է մե՛րթ պարսիկներին, մե՛րթ թուրքերին: 1720-ական թթ.-ից սկսած Երևանի հայությունը մասնակցել է հայ ազատագրական շարժումներին: 1724թ. Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ երկու ամիս պաշտպանվել են և մի քանի անգամ պարտության մատնել թուրքական զորքերին:
 
 1827թ. հոկտեմբերի 1-ին (1826-1828թ. ռուս-պարսկական պատերազմ) գեներալ Ի. Պասկևիչի զորքերը հայ կամավորների աջակցությամբ ազատագրել են այդ ժամանակվա պարսկահպատակ Երևանի խանության կենտրոն հանդիսացող Երևանի Երևանի բերդը` Հրազդան գետի ձախափնյա զառիթափի ձորեզրբերդը: 1828թ. փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով  ի թիվս Արևելյան Հայաստանի շատ տարածքների՝ Երևանը ևս անցել է Ցարական Ռուսաստանին: Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը: Քաղաքի կառավարչությունն ունեցել է երկու բաժին՝ ոստիկանական և դատական: Կառավարմանը մասնակցել են գանձապետը, թաղամասերի ավագները և այլ ցածր պաշտոնյաներ: 1840թ. Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը մտել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառակենտրոն քաղաքի: 1849թ. որպես առանձին վարչական միավոր կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով: 1874 թ., վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկն էր Երևանի գավառը: 1865 թ. Երևանի այգիներն ու ցանքատարածությունները կազմել են 3103 հա, գյուղատնտեսական ճյուղերից ստացված մաքուր եկամուտը՝ տարեկան 76000 ռուսական ռուբլի: 
 
 1870 թ. սահմանված քաղաքային կանոնադրության համաձայն, որը Երևանում կիրառության մեջ է մտել 1879 թ. հոկտեմբերի 1-ից, ստեղծվել են քաղաքային խորհուրդ (դումա), վարչություն և տեղական ինքնակառավարման այլ մարմիններ: Այդ փոփոխությունները, սակայն 1892 թ. նոր քաղաքային կանոնադրությամբ սահմանափակվել են: 1896 թ. Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան: Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909 թթ.): Ներքին ու արտաքին առևտրի զարգացման համար կարևոր է եղել նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա, Երևան-Իգդիր խճուղիների բարեկարգումը: Տնտեսական կյանքի զարգացման շնորհիվ Երևանի բնակչությունը 1880-1912 թթ. ավելացել է շուրջ երեք անգամ (36836 մարդ): Ընտանիքները միջին հաշվով բաղկացած էին 6 անձից: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում: Ձիակառքերին զուգահեռ գործել են ձիաքարշ տրամվայները, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկարությամբ գիծ (1906 թ.): 1907 թ., «Ամպեր» ընկերության միջոցներով, կառուցվել է քաղաքի երկրորդ ՀԷԿ-ը (առաջինը 1907 թ. կառուցվել է արդյունաբերական նկատառումներով գործարար Շուստովի միջոցներով Հրազդան գետի վրա), որը ծառայել է քաղաքի լուսավորմանը: 1911 թ. կառուցվել է Երևանի ջրմուղը, իսկ 1913 թ. գործել է հեռախոսային ցանցը: 
 
 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընդհանուր զորահավաքով և պարտադիր ծառայության մեջ գտնվողներից բացի, պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք ռուսական զորքի կազմում պայքարել են Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար: 1915 թ. Թուրքիայի կազմակերպած հայերի ցեղասպանության նոր ալիքից հետո Արևմտյան Հայաստանից մազապուրծ եղած շատ հայեր ապաստան գտան Երևանում: 
 
 1918 թ. գարնանը Ալեքսանդրապոլը (Գյումրի) գրավելուց հետո, թուրքակզորքերիմի մասը շարժվել է դեպի Երևան: Քաղաքի և շրջակա գյուղերի բնակչությունը հայկական զորամասերի հետ Վարիչների մարմնի ղեկավար Արամ ՄանուկյանիԱլեքսանդրապոլ գլխավորությամբ պաշտպանել է Երևանը: Սակայն 1918 թ. մայիսի 22-23-ին Սարդարապատի մոտ պարտված թուրքական բանակը նահանջել է, և Երևանը զերծ է մնացել թուրքական բարբարոսությունից: 1918 թ. հուլիսին Երևան է տեղափոխվել 1918 թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Երևանը դարձել է ՀՀ մայրաքաղաք: 
 
 Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից (1920 թ. դեկտեմբեր) հետո Երևանը դարձել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաքը, նրա սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքի խոշորագույն կենտրոնը: ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին բազմահազար երևանցիներ մարտնչեցին ֆաշիստական զավթիչների դեմ: Ավելի քան 10000 երևանցի արժանացավ կառավարական պարգևի: 
 
 Հետպատերազմյան տարիներին Երևանը սկսեց զարգանալ ու կառուցվել բուռն թափով: Բացվեցին նոր գիտակրթական և մշակութային այլ օջախներ, ստեղծվեց ռադիո-հեռուստատեսային լայն ցանց:
 
 1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեից հետո Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը  այսօր էլ մնում է Երևանը: 

 
Գրականության ցանկ

«Հայկական հանրագիտարան», հատոր 2,Երևան 1995 թ.
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am