Խրիմյան ՀայրիկԽրիմյան Հայրիկ:Մկրտիչ Ա Վանեցի Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին  Վանում: Մահացել է 1907թ. հոկտեմբերի 29-ին Վաղարշապատում: 1892 թվականից եղել է Ամենայն հայոց կաթողիկոս: Հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Մակար Ա. Թեղուտցուն: Ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների հո­գևոր դպրոցներում: 1854-ին ձեռնադրվել Է վարդապետ, 1868-ին՝ եպիս­կոպոս: 1840-1860-ական թթ. եղել է ուսուցիչ, հիմնադրել Վարագավանքի ժառանգավորաց գիշե­րօթիկ (1857), Մշո Ս. Կարապետ վանքին կից ժառանգավորաց (1862) վարժարանները: Հրատարակել է «Արծվի Վասպուրական» (1855), «Արծվիկ Տարոնո» (1863) պարբերականները:

Ժողովուրդը նրան մեծարել է <<Հայրիկ>> պատվա­նունով: 1856-1862-ին՝ Վարագավանքի վանահայր, 1862-1868-ին՝ Տարոնի հոգևոր առաջնորդ և Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր, 1869-1873-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք (օսմանյան իշխանություննե­րի հարկադրանքով հրաժարական է տվել):

Որպես Բեռլինի վեհաժողովի (1878) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այ­ցելել է մեծ տերությունների Խրիմյան Հայրիկ(Իտալիա, Ֆրան­սիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյանե­րին, ներկայացրել պատրիարքարանի կազմած տեղեկագիրը վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հար­ցը: Հիսաթափվելով արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ագատագրական պայքարը: 1879-ին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, 1880-ին բացել երկրագործական ուսում­նարան: Սատարել է Վանի «Սև խաչ», Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ագատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար 1885-ին հետ է կանչվել Կ. Պոլիս, իսկ 1890-ի հուլիսի 15-ի Գումգափուի ցույցից հետո թուրքական կառավարու­թյունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1895-ին մեկնել է Ս. Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894-1896-ի արևմտահայերի ջարդերի ժա­մանակ նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերա­դառնալու համար, որին Մկրտիչ Խրիմյանսպառնում էր հայ ժո­ղովրդից դատարկվելու վտանգը: Պայքարելով ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի եկեղեցապատկան կալվածքները բռնագրավե­լու մասին օրենքի իրագործման դեմ՝ հրամայել է թեմական առաջնորդներին չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել դրա կիրառմանը:

Հեղինակ է կրոնաբարոյախոսական, հրապա­րակախոսական, ագգագրական և այլ բնույթի աշխա­տությունների:

Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Մկրտիչ. Ա Վանեցիին: Կաթողիկոսական գահին Մկրտիչ. Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:

 

 

 Տե´ս նաև՝

Խրիմյան հայրիկ.Երկեր, ԵՊՀ հրատ., Ե. 1992 թ.

Երկեր

Ամբողջական երկեր, Նյու Յորք, 1929: Երկ., Ե„ 1992:

Գրականության ցանկ

 Խրիմեան Հայրիկ, Փարիզ. 1925:

Աճեմյան Հ., Հայոց Հայրիկ, Թավրիզ. 1929:

Գյուզալյան Գ , Խրիմեան Հայրիկ, Բեյրութ, 1954:

Կոստանդյան Է.,Մկրտիչ Խրիմյան. հասարակւսկան-քաղաքական գործունեությունը,       Ե.. 2000:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am