Ղազար Փարպեցի:Փարպեցու կյանքի ու գործունեության մասին եղած տեզեկությունները մենք քաղում ենք հենց իր հեղինակի գործերից։ Սակայն այդ տեղեկությունները, որոնք ցրված են նրա աշխատություններում, սակավ են ու կցկտուր։

 Ենթադրվում է, որ Ղազար Փարպեցին ծնվել է 441-443 թվականներին, նրա ծննդավայրը Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Փարպի գյուղն է (այժմ՝ Աշտարակի մոտ), որտեղից էլ հեղինակի մականունը՝ Փարպեցի։ Այն հանգամանքը, որ Ղազար Փարպեցին դեռ մանուկ հասակից մոտիկ հարաբերությունների մեջ է գտնվել Մամիկոնյան, Կամսարական և Արծրունի նախարարական տների հետ և, ինչպես ինքն է վկայում, անց է կացրել Վահան Մամիկոնյանի ընկերակցությամբ` Աշուշա  բդեշխի ա֊պաբանքում, խոսում Է այն մասին, որ եթե Փարպեցու ընտա֊նիքը բարձր դասից չէր սերվում, ապա գոնե ազնվականական տոհմերի հետ շփվելու ինչ-որ եզրեր ուներ։ Անշուշտ Ղազար Փարպեցու ընտանիքի հետ ունեցած ամենամտերմական կապերը միայն կարող էին Մամիկոնյանների շրջանում հոգատարության առանձնահատուկ զգացմունքներ առաջացնել ապագա պատմիչի նկատմամբ։ Մամիկոնյանների` Փարպեցու նկատմամբ ունեցած հոգատարությունը  դրսևորվեց հետևյալ պայամաններում : 
 Դրվագ Ավարայրի ճակատամարտիցԱվարայրի ճակատամարտից հետո 450-ական թվականների կեսերին Վահան Մամիկոնյանի այրիացած մայրը՝ Ձվիկ իշխանուհին որդիների և եղբայրների հետ միասին տեղափոխ֊վում Է Ցուրտավ, իր քրոջ՝ Անուշվռամի մոտ, որի ամուսինը՝ Աշուշա բդեշխը, նոր Էր վերադարձել Պարսկաստանից, ուր նա գտնվում Էր որպես պատանդ մեծ դեպքերի օրերից ի վեր։ Նա իր հետ Վրաստան Է տանում նաև մեր ապագա պատմիչին։ Ղազար Փարպեցու դաստիարակության գործում որոշակի դեր Է կատարում Բյուզանդիայից նոր վերադարձած և իր ժամանակի ամենակրթված ու ամենազարգացած անձնավորությունն երից մեկը՝ Վահան Մամիկոնյանի քեռին՝ Աղան Արծրունին։ Պատանի Ղազարն իր ընդունակություններով ու համեստությամբ անմիջապես արժանանում Է հմուտ ուսուցչի ուշադրությանը և ուսումն ավարտելուց հետո նրա կողմից հոգևորական ձեռնա֊դրվելով, մոտավորապես 465-466 թվականներին մեկնում Է Բյուզանդիա կրթությունը շարունակելու։
 Բյուզանդիայում Փարպեցին սովորելով հունարեն և այլ լեզուներ ու մոտիկից ծանոթանալով անտիկ մտածողների աշխատություններին, ապա նաև եկեղեցական հարուստ գրականությանը, վերադառնում Է հայրենիք ու բնակություն հաստա-տում Շիրակում՝ Կամսարականների մոտ։ Ղազար Փարպեցին Բյուզանդիայից պետք Է վերադարձած լինի մոտավորապես 470-ական թվականների առաջին կեսերին։
 Ղազար Փարպեցին Շիրակում մնում Է բավական երկար, մինչև 484 թվականը, երբ Նվարսակի պայմանագրով Հայաստանում ստեղծվեց խաղաղության մի տևական շրջան։ Կրոնական ու եկեղեցական գործերի հետ միասին, նա Շիրակում, հավանաբար, զբաղվում Էր նաև դպրոցական ու կրթական գործերով և շարունակում Մեծ Մաշտոցի ավանդները։ 484-486 թվականներին Փարպեցուն մենք տեսնում ենք Սյունիքում, ուր նա գնացել Էր դարձյալ եկեղեցական ու կրթական գործերով:
 Նվարսակում 484 թվականին կնքված հայ-պարսկական հաշտության պայմանագիրը նշանակալից դեր կատարեց Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում։ Այդ պայմանագրի անմիջական արդյունքն Էր նաև 486 թվականին Վահան Մամիկոնյանի Հայաստանի մարզպան դառնալը, մի հանգամանք, որը ավելի մեծ հնարավորություններ Էր ըձեռում նրան՝ ծավալելով երկրում շինարարական ու բարենորոգչական աշխատանքներ։ 480-֊ական թվականների կեսերին նա սկսում է Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցու հիմնական վերակառուցման աշխատանքները, քանդել է տալիս հին անշուք եկեղեցին և նրա տեղում կառուցում քարակերտ մի հոյակապ շինություն, որն այսօր էլ համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության զարդը։ Այնուհետև Վահան Մամի֊կոնյանը վանքի միաբանությունը համալրում է տարբեր տեղերից հրավիրված գործունյա ու եռանդուն հոգևորականներով։ Ահա հենց այդ ժամանակ էր, որ հայոց մարզպանը Սյունիքից Վաղարշապատ է կանչում նաև իր մանկության ընկերոջը, ուսյալ ու ճանաչված Ղազար Փարպեցուն և նշանակում Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Օգտվելով Վահան ՄամիկոնյանիՎահան Մամիկոնյան բարյացակամ վերաբերմունքից ու հովանավորությունից, Ղազար Փարպեցին Վաղարշապատում սկսում է ծավալել բեղմնավոր գործունեություն։ Նա բարեկարգում է վանքի շինությունները, կարգավորում վանքի ու միաբանության գործերը։ Նա շուտով ձեռք է բերում մեծ հեղինակություն և հռչակվում որպես կրթված, գիտակ ու շնորհալի անձնավորություն։ Վա֊ղարշապատյան գործունեության ընթացքում նրան մեծ օգնություն և աջակցություն էին ցույց տալիս նաև Վահան Մամիկոնյանի եղբայրներն ու հարազատները, Կամսարական իշխանները և հայոց մարզպանին մոտ կանգնած այլ անձինք։
 Սակայն որքան տարածվում էր Ղազար Փարպեցու համբավը, այնքան գրգռվում ու զայրանում էին նրա թշնամիներն ու հակառակորդները։ Նրանց սկզբում հաջողվում է հաղթանակի հասնել։ Փարպեցու շուրջը հյուսվող դավերն ու բամբասանքներն ավելի են ուժեղանում Հովհան Մանդակունի կաթողիկոսի մահվանից հետո (490 թ.), երբ կաթողիկոսական աթոռը գրաված Բաբգեն Ա Ութմսեցին (490-516), չարաբանությունները սանձահարելու փոխարեն, իր անտարբերոլթյամբ ավելի է բորբոքում կրքերը։ Օգտվելով կաթողիկոսի գրաված դիրքից, Ղազարի հակառակորդները կարողանում են նույնիսկ իրենց զրպարտություններն ու բամբասանքներն արտահայտել Վահան Մամիկոնյանի մոտ։ Այս խարդավանքներին հակահարված տալ չկարողանալով, Փարպեցին ստիպված է լինում թողնել Վաղարշապատն ու հեռանալ Ամիդ։ Այստեղ նա շարադրում է իր հայտնի «թուղթ առ Վահան Մամիկոնեան» նամակը, որը մարզպանին է հասցնում Համազասպ Մամիկոնյանը։ Այս 80 փաստաթղթի մեջ հեղինակը կուռ տրամաբանությամբ մերկացնում է իր հակառակորդներին, վեր հանում նրանց տգիտությունն ու նենգամտությունը և ապա բանավիճելու մեծ վարպետությամբ ու հիմնավոր փաստարկումներով հերքում իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները։
 Ինչպես երևում է, Ղազար Փարպեցու «Թուղթը» շատ մեծ ազդեցություն է ունեցել Վահան Մամիկոնյանի վրա։ «Թուղթը» կարդալուց հետո Վահանը ոչ միայն անհապաղ իր մոտ է հրավիրում Ղազարին, այլև հանձնարարում է նրան գրելու Հայոց պատմությունը, որն ավելի պատասխանատու, բայց միաժամանակ պատվավոր մի առաջադրանք էր։
 Փարպեցու Ամիդ գնալու և վերադառնալու ճշգրիտ թվականը չգիտենք։ Ենթադրաբար միայն կարելի է ասել, որ դա տեղի է ունեցել 490-492 թվականներին։ Ուրեմն Փարպեցին Հա֊յոց պատմություն գրելու առաջադրանքն ստացած պետք է լինի 493 թվականին։ Եվ որովհետև մի այդպիսի աշխատություն հնարավոր էր ավարտել ամենաքիչը 3-5 տարում, ուստի այդ հանձնարարությունը նա կատարած պետք է լինի V դարի վերջերին։ Դրանից հետո, ըստ երևույթին, Ղազաբ Փարպեցին երկար չի ապրում և մահանում է V դարի վերջերին կամ VI դարի սկզբներին։ Ավանդությունն ասում է, որ նա թաղված է Փարպիի ձորի վերին մասերում՝ Լազրևան գյուղի հարավային կողմում գտնվող մի հին ու քանդված եկեղեցու մոտ։ Ավանդության մեկ այլ տարբերակում ասվում է, որ նա թաղված է Մուշի Աոաքելոց կամ Ղազարու վանքում։
 «Թուղթ առ Վահան  Մամիկոնեան  և «Պատմութիւն Հայոց» աշխատություններից բացի, Ղազար Փարպեցին, ըստ երևոլյթին, ուրիշ ստեղծագործություններ չի ունեցել։ Սակայն այդ երկուսն էլ բավական են եղել միջնադարյան հայ դասական հեղինակների շարքում նրան պատվավոր տեղ ապահովելու համար։
 Փարպեցու «Թուղթը» իրականում մի արժեքավոր վավե֊րագիր է, որը շոշափում է հեղինակի ապրած ժամանակաշր֊ջանի պատմական ու հասարակական խնդիրները։ Այն հրապարակախոսական-քննադատական մի երկ է, որտեղ հեղինակի անձնականին ու կենսագրականին վերաբերող հատվածները փաստորեն ունեն երկրորդական նշանակություն, առաջնայինը ընդհանուր, հասարակական-քաղաքական ու եկեղեցական խնդիրների վերլուծությունն Է, որը տրվում Է տրամաբանա֊կան ու վերլուծական հզոր ուժով։ «Թուղթը» առաջնակարգ ու վավերական աղբյուր Է, որտեղ իրական գույներով ներկայացված են V դարի Հայկական եկեղեցու, եկեղեցական գործիչների ու մտավորականության շրջանում գոյություն ունեցող հակադրություններն ոլ նրանց միջև մղվող անհաշտ պայքարի դրվագները։
 Ղազար Փարպեցու «Թղթից» մենք իմանում ենք նաև, որ միայն ինքը չի հալածանքների ու զրպարտանքների ենթարկվել:: Այդ հալածանքներն ընդհանրապես ուղղված են եղել հայ առաջավոր մտավորականների ու եկեղեցականների դեմ, ո֊րոնք, պատմիչի վկայությամբ, ավելի վատթար վիճակի մեջ են ընկել, քան ինքը։ Հանձինս անձնական թշնամիների, Փարպեցին իրականում մերկացնում ԷՄեսրոպ Մաշտոց Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի մահվանից հետո իր գործունեությունն ուժեղացրած հետադեմ կղերականության մտավոր ու բարոյական արատները։
 Փարպեցու այս աշխատությունն աչքի Է ընկնում նաև հին դարերում այնքան տարածված բանավիճելու և հրապարակախոսական հնարքներով, այստեղ հեղինակը դրսևորում Է ընթերցողին համոզելու, նրա վրա ներգործելու արտակարգ շնորհք ու վարպետություն։
 «Թուղթը» որպես պատմական սկզբնաղբյուր ժամանակին շատ բարձր Է գնահատել հեղափոխական ֊դեմոկրատ Միքայել Նալբանդյանը, որը և այն թարգմանել Է աշխարհաբար  (Պե֊տերբուրգ, 1868 թ.)։
 Պատմական ու գիտական առումով ավելի մեծ արժեք ունի Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկը։ Այդ աշխատության մեջ եղած ակնարկներից երևում Է, որ Վահան Մա֊միկոնյանը ոչ միայն պատվիրել, այլև Ղազարին տվել Էր գրելիք գրքի ծրագիրն ու նպատակը։ Մարզպանն առաջարկել Է շարունակել Փավստոս Բ ուզանդին և շարադրել IV դարի վերջերի ու V դարի Հայաստանի քաղաքական ու եկեղեցական պատմությունը՝ մեկ հիմնական նպատակով. «ՈրպԷսզի զհո֊գևորացն զբարի վարսն լուեալ բազմութեան ժողովրդոցն՝ նմանողք լինել ցանկասցին մարդիկ ճգնութեանց նոցա, և քաջքն չսելով զայլոց զգործսն յառաջագոյն քաջացելոցն՝ յաւելեալ քաջւութիւն՝ անուանի յիշատակ թողցեն զկնի իւրեանց` անձանց և ազգի։ Իսկ ծոյլքն և վատքն հայելով յանձինս և լսելով զայլոց զպարսաւանս՝ ի բարի նախանձն կրթեալք ջանաս֊ցեն լաւանալ»:
 Ղազար Փարպեցին տրված առաջադրանքն իրագործելու համար ամենից առաջ պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք կատարեր, ծանոթանար կարևոր սկզբնաղբյուրներին ու դրանցից ընտրեր իր համար առավել անհրաժեշտ նյու֊թերը։ Այս առումով, իհարկե, նրա ուշադրության կենտրոնում նախ և առաջ պետք է լինեին հայկական գրավոր սկզբնաղբյուրները։ Փարպեցին իր աշխատության առաջաբանում հիշատակում է Ագաթանգեղոսին և Փավստոս Բուզանդին, տալիս է նրանց աշխատությունների համառոտ բովանդակությունը, ցուցաբերում քննադատական մոտեցում և ապա արժեքավորում դրանք` Ագաթանգեղոսի ու Փավստոսի գրքերը անվանելով առաջին և երկրորդ պատմություն, իր աշխատությունը համարումԱգաթանգեղոս է երրորդը և նշում, որ ինքը շարունակում է նրանց։ Փարպեցու նման հեղինակը, որ ամենայն լրջությամբ գիտակցում էր իր կատարած գործի կարևորությունն ու նշանակությունը, չէր կարող բավարարվել միմիայն հայերեն գրավոր սկզբնաղբյուրների օգտագործումով։ նա, հետևելով իր ժամանակի առաջավոր պատմագրության սկզբունքներին, օգտագործում է նաև կողմնակի աղբյուրներ, որոնում, գտնում է հասարակական-քաղաքական դեպքերի աչքի ընկնող մասնակիցներին ու ականատեսներին և նրանց պատմածներից քաղում անհրաժեշտ ու գրավոր աղբյուրները լրացնող տեղեկություններ, Պետք է նշել, նաև, որ այս դեպքում Ղազար Փարպեցին կուրորեն չի արձանագրում ամեն պատմած ու ամեն լսած, այլ դրանք ուշադրությամբ քննում ու ստուգում և պարզում նրանց հավաստիությունն ու ճշտությունը և նոր միայն սկսում նյութի շարադրանքը։ Սակայն բոլոր պատմողներն ու ականատեսները չեն, որ ամեն ինչ հիշում կամ դրանք ճշտությամբ կարողանում են վերարտադրել։ Նման դեպքում Փարպեցին ցավ է հայտնում ու ընթերցողներին զգուշացնում, որ եղած թերությունների նկատմամբ ներողամիտ լինեն, որովհետև ուրիշների մեղքով է, որ ինքը չի կարողացել այս կամ այն տեղեկությունը լիովին ստուգել ու պարզաբանել:Փարպեցին իր գրքի առաջաբանում պարզ ու որոշակի գրում է, որ պատմաբանը ոչ չեղածը պետք է ավելացնի և ոչ էլ եղածն անհոգաբար կրճատի ու պակասեցնի, այլ ամեն ինչ պետք է շարադրի բարեմիտ զգուշությամբ ու պարտաճանաչության զգացումով. «Պիտոյ են յարմարութիւնք բանից, որոշեալ կարգագրութիւնք՝ ըստ հրամանի կանոնեալ գիտութեանն, բերել պատկառելով ստուգագրութիւն` անպարսաւ յականջս իմաստասէր լսողաց, չյաւելուլ զանեղեալսն՝ յընդունայն աճմանս բանից, չնուազեցոլցանել զեղեալսն և կարճակտուր պատմել բանիւք անփութութեամբ. այլ զբնաւն ողջախոհ զգուշութեամբ բերել ի յայտ֊ ն ութիւն»։
Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց»-ը բաղկացած է երեք մասերից, որոնք հեղինակի կողմից անվանվել են դրվագներ: Գիրքն ունի նաև մի փոքրիկ աոաջարան։
 Ինչպես առաջաբանից, այնպես էլ գրքի սկզբի մասերից երեում է, որ հեղինակը մտադրություն ունենալով շարադրելու իր հայրենիքի քաղաքական պատմությունը, ընդգրկելու է թեև ոչ մեծ, բայց որոշակի մի ժամանակաշրջան։ Նա շարադրանքը սկսում է այնտեղից, որտեղ ընդհատել էր Բուզանդը, այսինքն՝ 387 թվականից, երբ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց Պարսկաստանի և Հռոմի միջև։
 Իր գրքի առաջին դրվագում Ղաղար Փարպեցին հաջորդաբար և մանրամասնորեն շարադրում է IV դ. վերջերի հայոց թագավորության քաղաքական պատմությունը։ Այստեղ Հայաստանի համար ծանր ու ավերիչ պարսկա֊-հոմեական պատերազմների նկարագրությունից և 387 թվականի բաժանման համառոտ  ակնարկից հետո պատմիչը ներկայացնում է Արևելյան Հայաստանում տնօրինություն անող Սասանյանների նենգ ու դավադիր քաղաքականության դրվագները, քաղաքականություն, որը հանգեցնում էր հայ հոգևոր և աշխարհիկ իշխանավորների պառակտմանն ու անմիաբանությանը և հայկական կիսանկախ պետության քաղաքական ու տնտեսական թուլացմանը, Այս քաղաքականության միջոցով է, որ պարսկական արքունիքին հաջողվում է հայոց մեծամեծներից ոմանց ոտքի հանել նույնիսկ Արշակունյաց տոհմի գահակալների՝ Արշակի, Խոսրովի և մյուսների դեմ։ Փարպեցու պատմածներից երևում է, որ Սասանյանները նույն կերպ, նույն հաջողությամբ պառակտում և թուլացնում էին նաև հայոց հոգևար իշխանությունը՝ կաթողիկոսությունը։ Հենց IV դարի վերջում և V դարի սկզբում էր, որ հայոց կաթողիկոսական աթոռից զրպարտությպմբ ու սադրանքով հեռացված Սահակ Պարթևին իրար ետևից փոխարինում են բանսարկու և դավադիր Սուրմակ Արծկեցին, իսկ ապա նույնիսկ ասորի կրոնավորներ Բրքիշոն ու Շամուելը։ Պատմության առաջին դրվագն ավարտվում հհայկական Արշակունի հարստության անկման (428 թ.) և Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահվան (439՜և440 թթ.) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։
 Գրքի երկրորդ դրվագի նյութը նույնն է, ինչ արդեն գրել էր Եղիշե պատմիչը։ Այստեղ Փարպեցին անդրադառնում է Վարդանանց պատերազմին և նրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների մանրամասնություններին։
 Եղիշեի և Փարպեցու աշխատությունների Վարդանանց պատերազմին վերաբերող բաժիններն իրար նման են և, բնականաբար, ունեն շատ ընդհանրություններ։ Սրա Եղիշե պատմիչհիմնական պատճառը, իհարկե, եղել է հեղինակների գրեթե ժամանակակից և նկարագրվող դեպքերին ականատես լինելու հանգամանքը։ Թեև Փարպեցին Վարդանանց պատերազմի մասին շատ բան չի ավելացնում Եղիշեի գրածների վրա, այնուամենայնիվ, նա անդրադարձել է այդ իրադարձություններին՝ ելնելով իր ծրագրից։
 Երրորդ դրվագում հեղինակը պատմում է Սասանյան Պարսկաստանի՝ հայերի նկատմամբ սկսած նոր քաղաքականության մասին, որը կենսագործվում էր ավելի խորամանկ և ավելի խարդախ եղանակներով։ Վարդանանց ժամանակների ուժի և բռնության քաղաքականության փոխարեն, պարսիկները սկսել էին ներքուստ պառակտել ու թուլացնել Հայաստանը։ Դրա համար էլ նրանք ամեն կերպ խրախուսում և ասպարեզ էին տալիս, թույլ, կեղծավոր ու անձնապաշտ տարրերին, իսկ հայրենասեր ու ողջախոհ նախարարներին ամեն կերպ աշխատում էին ասպարեզից հեռացնել կամ չեզոքացնել։
 Սակայն 460-ական թվականներից սկսած Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխվում է հօգուտ հայրենասեր ու֊ժերի : Այս կամ այն ձևով ազատվում և հայրենիք են վերադառնում դեռևս Վարդանանց կռիվների ժամանակ աքսորված նախարարները։ Փարպեցին վկայում Է, որ այդ ժամանակնե֊րից սկսած երկրի քաղաքական. կյանքին տոն տվողները դառնում են հենց այս ուժերը,որոնց գլխավորում է հենց եկեղեցական խոշոր գործիչ Գյուտ կաթողիկոսը (461—478)։ Գյուտի նախաձեռնությամբ Էր, որ հայերը գաղտնի, բանակցություններ են սկսում Բյուզանդիայի հետ, ապագա ապստամբության ժամանակ նրանից օգնություն ստանալու ակնկալություններովt Սակայն հայրենասեր ուժերի , նմանօրինակ գործողություններն աննկատ չեն մնում պարսիկներից: Քսու և դավաճան անձինք այս դեպքերի մասին անմիջապես տեղեկացնում են պարսկական իշխանություններին, որի արդյունքը լինում Է Գյուտին կաթողիկոսական աթոռից զրկելը և քաղաքական ասպարեզ նոր իջած Վահան Մամիկոնյանին զրպարտելը։ Բայց Վահանը երկու անգամ Տիզբոն գնալով, իր ճարպկությամբ ու հեռատեսությամբ կարողանում կ փարատել պարսից արքա Պերոի У կասկածանքներն ու ստանալ Հայաստանի հարկահավաքության իրավունքը։
 481 թվականին Արևելյան Վրաստանում ծավալված հակա֊պարսկական ապստամբական շարժումները նոր լիցք են տալիս նաև հայերին։ Հենց նույն թվականին Հայաստանի մարզպան Ատրվշնասպը հրաման Է ստանում Վրաստան արշավելու, սակայն նրա հրամանատարության տակ գտնվող հայ զինվորականները որոշում են չենթարկվել և հարմար առիթն օգտագործել ապստամբելու համար։ Նրանք իրենց որոշման մասին հայտնում են Վահան Մամիկոնյանին, իսկ վերջինս միավորելով հայկական զինված ուժերը, հարձակվում Է Դվինի վրա` պարտության մատնում պարսիկներին, գրավում քաղաքն ու կազմում կառավարություն՝ մարզպանության պաշտոնը տրվում Է Սահակ Բագրաաունուն, իոկ սպարապետությունն ստանձնում է Վահանը։
 481-482 թվականների ձմեռը Վահան Մամիկոնյանը, մնկ֊ընդմեջ պարսիկների դեմ կռիվներ մղելու հետ միասին, նախապատրաստական մեծ աշխատանքներ Է կատարում հետագա անակնկալներին դիմագրելու համար։ Այս ընթացքում Վահանի ջանքերով ապստամբության մեջ ընդգրկվում են նորանոր նախարարություններ և ժողովրդական, աշխարհազորային գնդեր: 482 թվականի գարնանը հայերը ջախջախելով պարսկական ուժերին, շահում են նաև Ներսեհապատի ճակատամարտը, որից հետո Վահան Մամիկոնյանի հեղինակությունն ավելի Է մեծանում։
 Երրորդ դրվագի կարևոր հատվածներից մեկն Էլ հայ և վրաց ապստամբական ուժերի՚ պարսիկների դեմ միատեղ հանդես գալուն նվիրված մասերն են։ Թեև բախումը պարսիկների հետ Կուրի ափին՝ Ճարմանայի դաշտում 482 թվականին, վեր֊ջացավ դաշնակիցների պարտությամբ, սակայն դա չհուսահա֊տեցրեց ո'չ Վահան Մամիկոնյանին և ո՛չ էլ ապստամբության սրբազան գործին անձնուրացաբար նվիրված նրա զինակիցներին։ Որքան աճում էր Պարսկաստանի ճնշումը Հայաստանի վրա, այնքան տարածվում էր ապստամբական շարժումը։ Վահան Մամիկոնյանն իր քաջարի զինակիցների հետ փոխել էր կռվի տակտիկան։ Նա պարտիզանական փոքր խմբերով ամենուրեք հետապնդում ու ոչնչացնում էր թշնամուն: Վահան Մամիկոնյանի վրիժառուները քայլ առ քայլ հետապնդելով ու հար֊վածելով հակառակորդին, ոչ միայն հյուծում էին պարսիկների ուժերը, այլև սարսափի մեջ.էին գցում նրանց, որի հետևանքով թշնամին արագորեն կորցնում էր իր մարտունակությունը և հաղթանակի նկատմամբ մի ժամանակ ունեցած հավատը:
 494 թվականը ժողովրդագրական ապստամբության շրջադարձային տարին դարձավ։ Հեփթաղները պարսիկ֊ներին արևելքում ավելի ծանր հարվածներ հասցրին։ Այս կռիվներում սպանված Պերոզին փոխարինած Վաղարշն ստիպված է լինում բանակցություններ սկսել Վահան Մամիկոնյանի հետ ու կնքել նվարսակի հաշտության պայմանագիրը։ Փար֊պեցսւ պատմածից երևում է, որ թեև այս պայմանագրով Հա-յաստանն ամբողջապես չթոթափեց պարսկական լուծը, բայց հայերը կարողացան հարկադրել Սասանյաններին՝ հրաժարվելու կրոնական և քաղաքական հալածանքներից ու ճանաչելու հայ ազնվականության իրավունքները։ 481-484 թվականներին հայ ժողովրդի ձեռք բերած ռազմական ու քաղաքական հաղթանակի արդյունքն էր նաև մարզպանության պաշտոնի հանձնումը Վահան Մամիկոնյանին, որի առթիվ երկրռում տեղի ու֊նեցած համաժողովրդակսւն ցնծության և ուրախության նկարագրությամբ էլ ավարտվում է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոցը »:
 Փարպեցու աշխատությունը հայ մատենագրության մեծարժեք պատմագիտական երկերից է։ Հայրենասեր պատմիչի գրքով բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել։ Պակաս արժեքավոր չէ այն նաև իբրև գրական հուշարձան։ Հեղինակը իր խոսքը կառուցում է տրամախոսություններով, հակադրու֊թյուններով, բնության գեղեցկությունները պատկերում է ճաշակով ու նուրբ արվեստով։ Արարատյան դաշտի նկարագրությունը ոչ միայն նրա Պատմության, այլև հայոց միջնադարյան գրականության ամենագեղեցիկ էջերից մեկն է։
 Ղազար Փարպեցու հաղորդած տեղեկությունները միանգամայն վստահելի են։ նրա աշխատությունը բացառիկ արժեք ունի ոչ միայն հայ ժոզովրդի, այլև վրաց ու աղվանից ժողո֊վուրդների պատմության ուսումնասիրության համար։ Ղազար Փարպեցու Պատմությունը հրատարակվել է մի քանի անգամ։ Լավագույնը Թիֆլիսի 1904 թվականի քննական հրատարակությունն է, որ կատարել են Գ, Տեր-Մկրտչյանը և Ստ. Մալխաս֊յանցը։ Այն թարգմանվել է նաև օտար լեզուներով, ինչպես նաև աշխարհաբար, որ կատարել է Բ. Ուլուբաբյանը (Երևան, 1982),
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am