Խանփերյանց Արմենակ Արտեմի (Խուդյակով Սերգեյ Ալեքսանդրի):Ծնվել է 1901թ. դեկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 1922թ. ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները: 1931–1936թթ. ավարտել է Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան:
1917-ի դեկտեմբերից կամավոր ծառայել է Կարմիր գվարդիայում։ 1918-ին մասնակցել է Բաքվի պաշտպանությանը (այստեղ էլ ընդունել է իր զոհված հրամանատարի ազգանունն ու անունը՝ Խուդյակով Ս.Ա.)։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուկրաինայում եղել է դասակի և էսկադրոնի հրամանատար: 1924-1928-ին՝ գնդի դպրոցի պետ, 1928-1931-ին՝ հեծյալ գնդի շտաբի պետ, 1936-1937-ին՝ Բելոռուսիայում ավիաբրիգադի շտաբի օպերատիվ բաժնի պետ, 1937-1938-ին՝ ռազմաօդային ուժերի շտաբի օպերատիվ բաժնի պետ, 1938-1940-ին՝ ռազմաօդային ուժերի թիկունքի ղեկավարման պետ, 1940-1941-ին՝ Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ շտաբի պետ։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ՝ Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ շտաբի պետ, 1942-ի փետրվարին՝ ՌՕՈւ պետ, 1942-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՈՕՈւ շտաբի պետ, հունիսից՝ 1-ին օդային բանակի հրամանատար, 1943-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՈՕՈւ շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ Խամփերյանցի հրամանատարությամբ ավիացիոն միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին։ 1943-ին համակարգել է Վորոնեժի և տափաստանային ռազմաճակատների ավիացիայի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում։ 1945-ին, որպես խորհրդային պատվիրակության անդամ, մասնակցել է Յալթայի (Ղրիմի) կոնֆերանսին։ 1945-ի հունիսից՝ 12-րդ օդային բանակի հրամանատար, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը հեռավոր Արևելքում։ Խամփերյանցը զոհ է դարձել անհատի պաշտամունքի շրջանի կամայականություններին։ Անհիմն ձերբակալվել է 1945: 1944թ.` Խորհրդային Միության ավիացիայի մարշալ: Ստացել է աշխատանքի կարմիր դրոշի մեդալ, Լենինի մեդալ,Կարմիր աստղի շքանշան:
Գնդակահարվել է 1950թ. ապրիլի 18-ին Խորհրդային Ռուսաստանի Մոսկվա քաղաքում: Հետմահու արդարացվել է։
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am