Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ոսկեպարի Եղեռնագործություն

 Ոսկեպարի Եղեռնագործություն: «Օղակ» գործողության ժամանակ Խորհրդային Զինված ուժերի դեսանտայինների և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականների կազմակերպած ջարդը Ոսկեպար գյուղի մատույցներում՝ 1991-ի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը։

 Ոսկեպարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ համանուն գետի աջ ափին՝ Նոյեմբերյան քաղաքից 16 կմ հարավ-արևելք՝ Նոյեմբերյան-Երևան մայրուղու վրա։ Սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին։

 1990-ի մարտից Ղազախի շրջանի Ներքին Աքսիբարա գյուղի դպրոցը վերածվել էր ռազմական հենակետի։ Կարգուկանոն «վերականգնելու» և «զինված կազմավորումներին» զինաթափելու պատրվակով ապրիլի 30-ին վեց ուղղաթիռներից գյուղ են իջեցրել խորհրդային դեսանտայիններին, որոնք փակել են Ոսկեպարի մուտքի ու ելքի բոլոր ճանապարհները։ Գյուղ ներխուժած զինվորները պայթեցրել են մեկ ավտոմեքենա, սպանել 2 խաղաղ բնակիչների, ծանր վիրավորել 7-ին։ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի միլիցիայի կարգախումբը (20 միլիցիոներ) և չորս քաղաքացիական ուղեկիցներ ինքնապաշտպանական հերթափոխի համար փորձել են գյուղ մտնել անտառի միջով, սակայն ընկել են խորհրդային դեսանտայինների և ՄՀՆՋ-ականների պատրաստած ծուղակը։ Անհարիր դաժանությամբ սպանել են նրանցից 15-ին, մյուսներին՝ գերևարել ու տեղափոխել Կիրովաբադի բանտ, որտեղ մահացել են նրանցից երեքը։ Եղեռնագործության կազմակերպիչները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով ձևական հետաքննություն են սկսել և Ռուսաստանի Գերագույն Խորհրդում լսումներ անցկացրել, բայց կազմակերպիչներն ու պատասխանատուները մնացել են անպատիժ։

Ոսկեպարի  եղեռնագործության ժամանակ սպանվածները՝

 Ազիբեկյան Արմեն Վազգենի (30.11.1969-06.05.1991), ԱղաբաբյանՈսկեպարի Սուրբ Աստվածածինը. Եկեղեցու հյուսիսային տեսքը Վահրամ Հրանտի (13.04. 1964-06.05.1991), Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (01.06.1956-06.05.1991), Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (17.03.1942-06.05.1991), Անանյան Սաշիկ Ռաֆիկի (06.06.1950-06.05.1991), Անանյան Վաչիկ Ռուբենի (06.10.1938-06.05.1991), Գիշյան Մարտիկ Հայկազի (13.03.1970-06.05.1991), Թամազյան Յուրա Ֆելիքսի (12.02.1969-06.05.1991), Խաչատրյան Լյովա Հակոբի (15.11.1963-06.05.1991), Հակոբյան Գեղամ Ֆահրադի (19.07.1956-06.05.1991), Հանիսյան Վարդան Հմայակի (03.01.1958-06.05.1991), Ղարագյուլյան Ատեփան Աերգեյի (19.04.1963-06.05.1991), Մալինյան Հարություն Թորոսի (06.06.1955-04.05.1991), Մամյան Արտաշ Վահանի (05.03.1962-06.05.1991), Մանթաշյան Սոս Ազալխանի (10.02.1964-06.05.1991), Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (10.01.1960-06.05.1991), Մուղդուսյան Սարգիս Էլյազի (22.01.1960-06.05.1991), Մուրադյան Միշա Հայկի (28.02.1963- 06.05.1991)։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Մամյան Ի., Եղերական լուսաբաց, Ե, 1992։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am