Ոսկե Արծիվ: ԼՂՀ պետական բարձրագույն պարգև՝ շքանշան։ Սահմանվել է ԼՂՀ ԱԺ 1996-ի ապրիլի 27-ի  N 0109-1 որոշմամբ։ Շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց։ Շքանշանն արծաթե խաչ է։ Խաչի դիմերեսի կենտրոնում ոսկե զարդ է՝ արծվի տեսքով։ Արծաթե խաչի ձվաձև օղերը պատված են մուգ կարմիր արծնով։ Խաչի կենտրոնից դեպի եռանկյան հիմքերը ճառագայթում են արծաթե շերտագծեր։ Շքանշանի օղերի ծայրերը եզրապատված են կողերով։ Շքանշանի դարձերեսին, վերին մասում մակագրություն է՝ ԼՂՀ։ Ստորին մասում մեդալի համարն է։ Շքանշանի բոլոր պատկերները և մակագրություններն ուռուցիկ են։ Կանթի և օղակի միջոցով շքանշանը միացած է վեցանկյուն կաղապարին, որը բաժանված է քառակուսաձև ու սեղանաձև երկու մասի։ Կաղապարի քառակուսին պատկերված է մետաքսե (մաուրե) կարմիր ժապավենի տեսքով։ Սեղանաձև մասում պատկերված է ԼՂՀ պետական դրոշը։ Կաղապարը հակառակ կողմում ունի զոդված ակոսավոր տպատառ՝ հագուստին ամրացնելու համար։ Շքանշանով պարգևատրվել է 14 մարդ (2003)։

Ն. Սարումյան

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am