Վլադիմիրով Բորիս Ալեքսանդրի: Ծնվել է 1905թ. ապրիլի 14-ին Գյումրի քաղաքում (Շիրակի մարզ, ՀՀ): Ազգությամբ ռուս: Մայրը հայուհի է: Զորակոչվել է զինված ուժեր 1921թ. հունիսի 20-ին Գյումրիում: 1925թ. ավարտել է Թբիլիսի հետևակային դպրոց, 1937թ. հեռակա Մ. Ֆրուզեի անվան ռազմական ակադեմիայի 1-ին կուրսը: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Եղել է 144-րդ առանձին հետևակային բրիգադի (54-րդ Բանակ, Լենինգրադյան ռազմաճակատ) հրամանատար: Աչքի է ընկել Լյուբանսկյան հարձակողական գործողության ժամանակ, գրավելով 105 մմ 6 հրանոթ, 3 տանկ, 3 ավտոմեքենա, 1,5 մլն. փամփուշտ, 80.000 արկ, 10.000 ձեռքի նռնակ: Վիրավորվել է երկու անգամ: 1943թ. ապրիլից 311-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Վլադիմիրովը մասնակցել է Լենինգրադ-Նովգորոդյան հարձակողական գործողությանը: 1944-45թթ. աչքի է ընկել Բելոռուսական, Վարշավա-Պոզնանյան, Վիսլա-Օդերյան և Բեռլինյան հարձակողական գործողությունների ժամանակ: Հատկապես աչքի է ընկել 1945թ. հունվարին Վիսլա-Օդերյան գործողության ընթացքում: 1945թ. հունվարի 14-15-ին հաջողությամբ ճեղքել է հակառակորդի խորը էշելոնացված պաշտպանությունը Վիսլայի շրջանում: 1945թ. հունվարի 16-28-ին նրա դիվիզիան մարտերով անցել է մոտ 400 կմ, չնչին կորուստներով, առաջինների թվում մտնելով գերմանիայի տարածք և ջախջախել ք. Շնայդեմյուլի (Պիլա, Լեհաստան) կայազորը, գրավելով 30 էշելոն զինտեխնիկա և սննդամթերք: Կոնարի գյուղի (ք. Վարկայից հս., Լեհաստան) շրջանում Վիսլայի հաջող գետանցման և հակառակորդի կայազորի ջախջախման համար 311-րդ հրաձգային դիվիզիայի (61-րդ Բանակ, 1-ին Բելառուսի ռազմաճակատ) հրամանատար գեներալ-մայոր Բ. Վլադիմիրովին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. ապրիլի 6-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Մարտերով հասել է մինչև Էլբա: 1947թ. ավարտեց ԳՇ Կ. Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիային կից Բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1944 թ. նոյեմբերի 2-ին շնորհվել է գեներալ-մայորի կոչում , իսկ 1955 թ. օգոստոսի 8-ին նշանակվել է գեներալ-լեյտենանտ : Զորացրվել է 1960թ.: Ապրել է Մոսկվայում: Մահացել է 1978թ. մայիսի 1-ին: Թաղված է Վվեդենսկի գերեզմանատանը: Պարգևատրվել է Լենինի, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով (այդ թվում` «ԲԳԿԲ 20-ամյակ» - 1938), «Վերտուտի Միլիտարի» 5-րդ կարգի լեհական խաչով (Հրամանագիր Ժողովրդական ռադա, 24.04.46), Legion of merit ամերիկյան խաչով (05.1945):
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am