Վերինշեն: Գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հարավ-արևմուտք՝ Վարար գետակի ձախ ափին։ Բնակչությունը՝ 4141 (1989)։ Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ուներ միջնակարգ և 8-ամյա դպրոցներ, հիվանդանոց, մշակույթի տուն և այլն։ Գյուղում էր Ս. Աստվածածին եկեղեցին (XVIII դ.)։ Մինչև XIX դ. վերջերը պանհպանվել էր հայերեն մագաղաթե մի Ավետարան։
1988-ին Վերինշենում կազմավորվել են կամավորական (հրամանատարներ՝ Ս. Մարյանյան, Ա. Գյուլումյան) և աշխարհազորային (հրամանատար՝ Ա. Շելունց) ջոկատներ։ Մասնակցել են Վերինշենի և Մանաշիդի ինքնապաշտպանական մարտերին։ 1992-ի ամռանը հակառակորդը գրավել է գյուղը։ Բնակչությունը բռնի տեղահանվել է։ Գյուղից զոհվել է 19 խաղաղ բնակիչ, 17 ազատամարտիկ։ Վերինշենը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am