Ուխտաձոր: Գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք՝ 900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 926 հա։ Բնակչությունը՝ 356 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ., կիսաքանդ)։

 1990-ին Ուխտաձորում կազմակերպվել է կամավորական ջոկատ, որը էջմիածնի կամավորական ջոկատի հետ պաշտպանել է գյուղը և հսկել Մելիքաշենից մինչև Քյուրաթաղ (շուրջ՝ 7 գյուղ) տարածքը։ Ջոկատի ազատամարտիկների մի խումբ դիրքավորվել են Արևասարի հենակետում և հսկողության տակ պահել դիրքերը։ Ուխտաձորի ինքնապաշտպանության կազմակերպման, ջոկատի ստեղծման և զինման գործում մեծ աջակցություն են ցույց տվել Ա. Մկըրտչյանը, Մ. Գրիգորյանը, Ա. Տեր-Թադևոսյանը, Ա. Աղաբեկյանը։ Ուխտաձորից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ս. Ավագյանը (հետմահու), զոհվել է 22 ազատամարտիկ։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am