Թուրքական արշավանքը Արևելյան Հայաստան: Երևանի և Արցախի հերոսամարտերը։ Պարսկաստանի թուլացումն ու մասնատումը, Ռուսաստանի անսքող հետաքրքրությունը Անդրկովկասի նկատմամբ իրենց վրա բևեռեցին Օսմանյան Թուրքիայի ուշադրությունը։ Թուրքիան ուշի-ուշով հետեում էր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստվում էր Անդրկովկասն ու Ատրպատականը գրավելու իր հին ծրագրերի իրականացմանը։
1722 թ. վերջերին Էրզրումում կենտրոնացված թուրքական 100 հազարանոց բանակը պատրաստ էր ներխուժելու Անդրկովկաս: Այստեղ էին բախվում ռուսական և թուրքական շահերը, և կողմերն աշխատում էին համակրանք փնտրել տեղական ժողովուրղների շրջանում։ Հենց թուրքերի դրդումով էր, որ կովկասյան լեռնականները, մասնավորապես լեզգիները, սկսեցին ասպատակել Անդրկովկասը և հենակետեր ստեղծել թուրքական ռազմակալման համար։ Իր հերթին, Ռուսաստանը չէր թուլացնում երկխոսությունն ու կապերը հայ և վրաց քաղաքական գործիչների հետ և. ամրապնդվելով Կասպից ծովի ափերին՝ պատրաստվում էր ավելի վճռական քայլի դիմել՝ գրավել Անդրկովկասը։
Ռուսներին կանխելու նպատակով 1723 թ. գարնանը թուրքական բանակը ներխուժեց Անդրկովկասի սահմանները և սրընթաց շարժվեց դեպի Թիֆլիս, որը հունիսին առանց մարտերի հանձնվեց։ Այնուհետե թուրքական բանակը ձեռնամուխ եղավ երկրամասի նվաճմանը։ Աշնանը թուրքերը փորձեցին գրավել Գանձակը, որտեղից ուղիղ ճանապարհ էր սկսվում դեպի հայկական սղնախներ։ Իրավիճակի այս կտրուկ փոփոխումը և վատթարացումը որոշակիացնում են Հայ ազատագրական շարժման հետագա պայքարի ուղղվածությունը։ Այժմ օրակարգի հարց է դառնում թուրքական ոազմակալման վտանգի դեմ պայքարը, որն, անշուշտ, շատ ավելի բարդ էր ու դժվար և անպայման պահանջում էր Ռուսաստանի միջամտությունը։
Նոր իրադրությունը Ռուսաստանին ստիպում էր դիմել համարժեք քայլերի։ Անհրաժեշտ էր ապահովել տեղական բնակչության, հատկապես հայերի հետ հաստատված լավ հարաբերությունները։ Ահա այս նպատակն էր հետապնդում Պետրոս Մեծի անձնական ներկայացուցիչ Իվան Կարապետի (Հովհաննես Շիրվանյան) բանագնացությունը Հայաստան։ Իվան Կարապետը Ս. Պետերբուրգում բնակվող մեծահարուստ վաճառական էր, որին անձամբ ճանաչում էր կայսրը, և պատահական չէ, որ նրան էր վստահվել այս հույժ կարևոր առաքելությունը։ 1723 թ. հունիսի 3-ին ռազմական ու դիվանագիտական նշանավոր գործիչների ներկայությամբ ցարն ընդունում է նրան և հանձնում իր «Կայսերական ողորմածությունն ու ողջույնները Պարսկաստանում ապրող ազնիվ հայ ժողովրդին» խորագիրը կրող հրովարտակ-նամակը ու մի առանձին հուշագիր՝ ի պատասխան այն խնդրագրերի, որ իրեն էին ուղարկել Ավան, Սարգիս հարյուրապետներն ու Եսայի Հասան֊-Ջալալյանը։ Կայսրը հայերին հուսադրում էր, որ ինքն անպայման օգնելու է նրանց, միայն թե չթուլացնեն իրենց դիմադրությունը, չկորցնեն հույսը և համբերեն այնքան, «մինչև որ մենք ի վիճակի կլինենք նրանց օգնության գնալու՝ հարկ եղած և հզոր միջոցներով»։
1724 թ. սկզբներին Իվան Կարապետն արդեն Արցախում էր։ Պետրոս Մեծի հրովարտակը պարզորոշ վկայում է, որ Ռուսաստանը տվյալ պահին ի վիճակի չէր հայերին ցույց տալ ակնկալվող օգնությունը։ Ինքը՝ ռուսաց կայսրն էր խորհուրդ տալիս, թե հայերը պետք է հանգիստ մնան իրենց տեղում, մինչև որ Ռուսաստանը հնարավորություն կունենա հոգալ նրանց ազատության մասին: Հրովարտակները թեև զուրկ էին որոշակիությունից, բայց գոհունակությամբ ընդունվեցին հայ ազատագրական շարժման գործիչների կողմից։ Ցարական խոստումներով խանդավառ ՚ նրանց մնում էր առայժմ ապավինել սեփական ուժերին և միայնակ շարունակել պայքարը թուրքերի դեմ։
Իվան Կարապետը մեծ ջանքեր թափեց Արցախում նկատվող վհաաությունը փարատելու, կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ։ Լայնախոհ և հեռատես այս գործիչը հետևողական աշխատանք կատարեց հայ ազատագրական շարժման ղեկավարներին հաշտեցնելու Գանձակի շահական վարչակազմի հետ։ Նա մշակեց համագործակցության մի ծրագիր ընդդեմ թուրքերի, որով երեկվա հակառակորդները՝ հայերն ու պարսիկները, համախմբվեցին ընդհանուր թշնամու՝ թուրքերի դեմ։ Նրա գործուն մասնակցությամբ 1724 թ. մարտի 24-ին Գանձակի մահմեդականների և սղնախների միջև կնքվեց փոխադարձ օգնության պայմանագիր։ Նույն թվականի մայիսին Իվան Կարապետը Ավան Հարյուրապետի երկու հազարանոց զորաջոկատով գնաց Այունիք՝ տեղի ապստամբական ուժերին օգնելու համար։ Նա փորձում էր միավորել հայկական ապստամբական բոլոր ուժերը, վերջ տալ երկպառակություններին, անջատողականությանը։ Նրա խորհրդով ազատագրական շարժման գործիչները նոր համախոսական դիմումներ հղեցին Պետրոս ցարին՝ նորից հուսալով ու խնդրելով նրա հովանավորությունը։ Պետրոս 1-ը չուշացրեց իր պատասխանը, որտեղ պաշտոնապես հայտարարում էր. «Մենք հայ ժողովրդին վերցնում ենք մեր առանձնահատուկ կայսերական ողորմածության և պաշտպանության ներքո»։
Թեև Ռուսաստանը այսպիսի խոստումներ էր տալիս հայերին և հուսադրում էր նրանց, մյուս կողմից՝ առաջնորդվելով իր քաղաքական առաջնահերթ շահերով, շտապեց Թուրքիայի հետ բարելավել իր հարաբերությունները։ 1724 թ. հունիսի 12-ին Կ. Պոլսում կնքվեց ռուս–թուրքական պայմանագիր, որով Թուրքիան ճանաչում էր Ռուսաստանի տիրապետությունը Կասպից ծովի աոափնյա շրջաններում (Դերբենդից Մազանդարան), իսկ Ռուսաստանը՝ Թուրքիայի իրավունքները Հայաստանի, Վրաստանի, Ատրպատականի, Գանձակի և Անդրկովկասում Պարսկաստանին ենթակա մյուս տարածքների նկատմամբ։ Հայ ազատագրական շարժման գործիչները երկար ժամանակ անտեղյակ մնալով այս պայմանագրին՝ շարունակում էին հուսալ և սպասել Ռուսաստանի օգնությանը։
Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքերն անցան լայնածավալ հարձակման: 1724 թ. հունիսի վերջին նրանց 30 հազարանոց բանակը մտավ Արարատյան դաշտ և շարժվեց դեպի Երևան: Երևանի խանի զորքերը Եղվարդ գյուղի մոտ փորձեցին կասեցնել նրանց աոաջխաղացումը, բայց պարտություն կրեցին և ամրացան քաղաքի միջնաբերդում: Թուրքերի համար անսպասելիորեն համառ դիմադրություն ցույց տվեց Կարբի գյուղի բնակչությունը։ Թուրքական հրամանատարությունը ստիպված էր այստեդ թողնել զորքի մի մասը և հիմնական ուժերով շարժվել Երևանի վրա։ Շուրջ 40 օր տևեց Կարբիի հերոսական պաշտպանությունը։ Մի խումբ վատ զինված հայ գյուղացիներ կարողացան հետ մղել թուրքական կանոնավոր բանակի բազմաթիվ գրոհները։ Ի վերջո, կարբեցիները դիմադրությունը դադարեցրին միայն այն բանից հետո, երբ թուրքերը խոստացան չմտնել գյուղ։
Թուրքական բանակն արդեն շրջապատել էր Երևանը։ Քաղաքի պարսկական կայազորն ամրացել էր միջնաբերդում, իսկ բուն քաղաքի պաշտպանությունն իր վրա Էր վերցրել հայ բնակչությունը։ Ինքնապաշտպանական ուժերը, որ հաշվվում էին շուրջ 10 հազար մարդ, Հովհաննես Հունդիբեկյանի, Պողոս Քեչիբեկյանի և այլոց գլխավորությամբ երեք ամիս շարունակ հետ էին մղում թուրքական բանակի գրոհները։ Արյունալի մարտեր տեղի ունեցան Կոնդի, Զորագյուղի և Ս. Սարգիս եկեղեցու շրջակայքում։ Երևանի մատույցներում թուրքերը կորցրին ավելի քան 20 հազար զինվոր։
Թուրքական հրամանատարությունը ստիպված էր նոր, լրացուցիչ ուժեր մոտեցնել քաղաքին։ 60 հազարանոց թուրքական բանակի դեմ կռվող հայկական փոքրաթիվ ջոկատներն ուժասպառ էին եղել, չէր բավականացնում զենքն ու զինամթերքը, մեծ էին մարդկային կորուստները։ Թեև հայերը լի էին վճռականությամբ՝ շարունակելու ինքնապաշտպանական մարտերը, բայց բերդի պարսկական կայազորի հրամանատարությունը, հայերից գաղտնի, բանակցություններ սկսեց թուրքերի հետ։ Սեպտեմբերի 22-ին պարսիկները Երևանի բերդը հանձնեցին թուրքերին, որոնք անարգել ներխուժեցին քաղաք։ Հայերը չէին հանձնվում. մի քանի օր տևած փողոցային կատաղի մարտերից հետո միայն, երբ ընկան քաղաքի վերջին պաշտպանները, թուրքերը գրավեցին Երևանը։
Երևանի երկարատև պաշարումը, մարդկային մեծ կորուստները թուլացրին օսմանյան բանակների հարձակողական թափը։ Թուրքերը հասկացան, որ հեշտությամր չեն կարողանալու գրավել տարածաշրջանը։ Այղ էր պատճառը, որ թուրքական բանակի հրամանատար Արիֆ Ահմեղ փաշան Ամենայն Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցուն սաիպեց նամակ գրել Եսայի Հասան-Ջալալյանին և պատվիրել, որ Արցախի հայերը զենքը վայր դնեն ու հանձնվեն։
Չնայած Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորներին՝ արցախահայությունը որոշեց դիմել ինքնապաշտսլանության։ Գրավելով Լոռին, Ղազախը, Շամշադինը ՝ թուրքերը ընկճեցին Գանձակի մեծաքանակ կայազորի դիմադրությունը ու մտան քաղաք։ Այստեղից նրանք շարժվեցին դեպի Արցախ: 1725 թ. փետրվարին թուրքական առաջապահ 6 հաղարանոց զորաջոկատը ներխուժեց Վարանդա և տեղավորվեց հայկական 33 գյուղերում։ Տեղի սղնախի հրամանատարությունը որոշում կայացրեց գիշերային հանկարծակի հարձակումով ոչնչացնել թուրքական զորաջոկատը, որը և իրագործվեց լիովին, փրկվեցին քչերը: 1725-1726 թթ. ընթացքում թուրքերր չորս անգամ ևս հարձակվեցին Արցախի վրա և զգալի կորուստներով հետ նահանջեցին: 1726 թ. աշնանը կատաղի մարտեր տեղի ունեցան Քարագլուխ (Շոշ) ամրոցի համար, որտեղ թուրքերը կորցրին 800 զինվոր։
Անհավասար այս կռիվներում հայերը դեռևս հույս էին փայփայում, թե միգուցե ռուսները կգան օգնության։ Ապավինելով այդ հույսին՝ տարակուսած Եսայի Հասան-Ջալալյանը խնդրագիր խնդրագրի հետևից էր ուղարկում ռուսական հրամանատարությանը։ Սակայն իզուր. թուրքերի հետ 1724 թ. պայմանագրով կաշկանդված էր Ռուսաստանը։ Զինական օգնության փոխարեն ռուսները Արցախի հայերին խորհուրդ էին տալիս գաղթել նորանվաճ մերձկասպյան շրջաններ։ Հետևել այս խորհրդին՝ նշանակում էր լքել հայրենիքը, հրաժարվել փայփայված հույսերից։ Ռուսական կողմնորոշում ունենալը չէր նշանակում լքել Հայաստանը և տեղափոխվել Ռուսաստան կամ այլուր։
Այսպիսով, ազատագրական շարժումը հայտնվեց փակուղու առջև։ Դարձյալ անհրաժեշտ էր ելք փնտրել Ռուսաստանի նման վերաբերմունքը ազատագրական շարժման ղեկավարությանը կանգնեցրեց երկընտրանքի աոջև։ Շարժման որոշ ղեկավարներ այլևս անիմաստ էին համարում հետագա դիմադրությունը։ Առավել իրատես գործիչները (այդ թվում և ինքը՝ Եսայի Հասան-Ջալալյանը ) աոաջարկում էին բանակցություններ վարել թուրքերի հետ և երաշխիքներ ստանալուց հետո զենքը վայր դնել։ Անշուշտ, Հասան-Ջալալյանի համար ծանր էր նման մի որոշում ընդունելը։ Սակայն հարկավոր էր ճիշտ ու հաշվենկատ քայլերով, քիչ կորուստներով ելքը գտնել։ Շատերը Հասան–Ջալալյանին մեղադրեցին դավաճանության մեջ, և սղնախներում ծայր աոան երկպառակտությունները, որոնց դեմ այնքան պայքարել էին Իվան Կարապետր և ինքը՝ կաթողիկոսը։
Այսպիսի ճակատագրական պահին կաթողիկոսի անակնկալ մահը (1728 թ.) ավելի խորացրեց անմիաբանությունը ապստամբական ուժերի շրջանում։ Ապստամբական շարքերը լքեց նաև նրա ականավոր ղեկավարներից մեկը՝ Ավան հարյուրապետը։ 1728 թ., ռուսական հրամանատարությունից օգնություն ստանալու հույսով նա գնաց Բաքու, սակայն մերժում ստանալով՝ այլևս չվերադարձավ Արցախ։ Իրեն ուղեկցող զորաջոկատով նա մտավ ռուսական ծառայության մեջ՝ համալրելով հայկական էսկադրոնի շարքերը։ Պարտվողական այս ճանապարհը բռնեցին նաև այլ զորաջոկատներ, որոնք աստիճանաբար դուրս եկան Արցախից և տեղափոխվեցին ռուսական տիրապետության սահմանները։ Ռուսական հրամանատարությունը խրախուսում էր նրանց տեղափոխությունը և տեղաբաշխում սահմանամերձ ամրոցներում։
Ի հակառակ հաշտվողականների Գյուլիստանի և Ջրաբերդի սղնախները, լարելով վերջին ուժերը, շարունակում էին դիմադրել թուրքերին և անգամ նրանց ստիպեցին նահանջել Գանձակ։ Ազատագրական պայքարի դիրքերում մինչև վերջ մնացին հատկապես Գյուլիստանի սղնախի զորականները, որոնք Աբրահամ սպարապետի հրամանատարությամբ 1729-1731 թթ. թուրքական զորքերի դեմ մղում էին վերջին ինքնապաշտպանական, անձնազոհ կռիվները։ Բայց ի վերջո թուրքերին հաջողվեց ճնշել նաև նրանց դիմադրությունը: Արցախի ազատագրական ապըստամբությունը պարտություն կրեց։ Այն զգալի հաջողությունը, որ ունեցան հայերը, դա հայկական ինքնավար իշխանության և հայկական զորքի ստեղծումն էր։ Սակայն երբ պարզ դարձավ, որ ռուսական ուժերը չեն կարող նպաստել այդ հաջողությունների զարգացմանը, շարժումն աստիճանաբար մարեց։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am