Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի (Մայիսյան հերոսամարտեր շարքից (1918 թ.))

 Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի: Կովկասյան ճակատում ընթացող պատերազմի ավարտական փուլում հայ ժողովուրդը և նրա ռազմական ուժերր մնացել էին միայնակ թուրքական բանակի, քուրդ, թուրք և թաթար ավազակախմբերի դեմ, որոնք հարվածում էին թե´ ճակատից և թե´ թիկունքից: Երեքշաբաթյա համառ մարտերից հետո 1918թ ապրիլի 10-ին, թուրքական զորամասերը գրավեցին Սարիղամիշը, այնուհետև ուղղություն վերցրին դեպի Կարս:

Ավետիք Սահակյան Անդրկովկասի կառավարությունն ընդունեց թուրքական հրամանատարության պայմանները և համաձայնվեց դատարկելու Կարսի մարզը, զորքերը հետ քաշելու մինչև Ախուրյան գետը, ոչնչացնելու գետի աջ ափին գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները: Ապրիլի 12(25)-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Այդ կարևորագույն հենակետի կորուստը ռազմավարական խոշոր սխալ էր:  Անդրկովկասի նոր կառավարության նախարարներ Ա. Սահակյանը, Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը Սեյմի ապրիլի 12-ի նիստում բողոքեցին և սպառնացին դուրս գալ կառավարության կազմից: Սակայն դա չփոխեց իրավիճակը: Օսմանյան Թուրքիան օգտվեց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից իր պանթյուրքական ծրագիրն առաջ տանելու համար: Բանակային երեք կորպուսներից ստեղծված 50-հազարանոց թուրքական «Կարս» զորամիավորումը առաջադրանք էր ստացել նվաճելու ամբողջ Արևելյան Հայաստանը, հասնելու Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան: Անդրկովկասի իշխանությունները վերսկսեցին թուրքերի հետ հաշտության բանակցությունները, որոնք այս անգամ ընթացան Բաթումում 1918 թ. մայիսի 2-ից հունիսի 4-ը: Բանակցություններին մասնակցում էին Գերմանիայի, Օսմանյան կայսրության, Անդրկովկասի Հանրապետության և Հյուսիսային Կովկասի հոնականների միության պատվիրակությունները: Թուրքերը պահանջեցին իրենց տնօրինմանր հանձնել Կարս-Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին: Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը վերջնագիր ներկայացվեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր երեք ժամվա ընթացքում հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել Հովհաննես Քաջազնունիերկաթուղուց: Ալեքսանդրապոլի բերդապահ զորքի թիվն անցնում էր 6 հազարից, կար 100 գնդացիր և 134 հրանոթ: Չսպասելով վերջնագրի պատասխանին՝ թուրքերը սկսեցին հարձակումը և առանց լուրջ դիմադրության գրավեցին քաղաքը: Իր դաշնակցի այս քայլից դժգոհեց նույնիսկ Գերմանիան: Թուրքական կանոնավոր բանակի դեմ մայիսին առաջին լուրջ դիմադրական մարտերը տեղի ունեցան Ջավախքում և Շիրակում: Ախալքալաքում դեռ 1918 թ. հունվարին սկսվել էր Հայկական կորպուսի տեղի հրաձգային գնդի կազմավորումը: Մայիսի 7-ին թուրքերը Ջավախք ներխուժեցին հարավ-արևմուտքից: Ախալքալաքի գավառի հայկական ջոկատները դիմադրություն կազմակերպեցին: ՀատկապեսԱլեքսանդր Խատիսյան համառ մարտեր տեղի ունեցան Սաթխա գյուղի մատույցներում: Հայկական ուժերն ապահովեցին գավառի բնակչության տեղափոխումը հարևան շրջաններ: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Ախալցխայի հայկական գումարտակր և շրջանի հայ ու վրացի բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության: Այն գլխավորում էր Ախլցխայի քաղաքապետ և Հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան, մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6-ր: 1918 թ. թուրք-հայկական պատերազմի վառ էջերից է Շիրակի գոյամարտը: Այստեղ ձևավորվեց դիմադրական ճակատ: Տեղի բնակչությանր միացան Շիրակի և Արագածոտնի գյուղերում ապաստանած արևմտահայ հազարավոր գաղթականներ, որոնք կամավորներով համալրեցին կռվողների շարքերր: Այսպես՝ դեռ մայիսի 5-ին Տարոնի 500 կամավորները Սասունցի Մանուկի և Մուշեղի գլխավորությամբ գրավեցին Ներքին Թալինի բերդը: Նրանք կարողացան Արագածի լեռնազանգվածր մաքրել քրդերից ու թաթարներից, ինչը մեծ դեր խաղաց Սարդարապատի հաղթանակի գործում: Մայիսի 16-27-ը Շիրակում՝ Սոգյութլուի (Սառնաղբյուր) ճակատում, տեղի ունեցան հաղթական կռիվներ թուրքերի դեմ: Սպանվեց գյուղ մտած թուրքական ջոկատի հրամանատարը, 40 թուրք զինվորներ փորձեցին պատժիչ գործողություններ ձեռնարկել, բայց բոլորը ոչնչացվեցին:

 

  Գրականության ցանկ

<<Հայաստանի Հանրապետության կազմավորումը: Բաթումի պայմանագիրը>>,

 <<Հայոց պատմություն. նորագույն ժամանակաշրջան (1918-1945)>>, հ. IV,  գիրք I, խմբ. խորհուրդ՝ Վ. Բարխուդարյան և ուրիշ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, <<Զանգակ-97>> հրատ., Երևան, 2010,

 <<Հայաստանի Հանրապետության կազմավորումը: Անկախության հռչակումը>>,

<<Հայոց պատմություն. նորագույն ժամանակաշրջան (1918-1945) >>, հ. IV, գիրք I, խմբ. խորհուրդ՝ Վ. Բարխուդարյան և ուրիշ., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, <<Զանգակ-97>> հրատ., Երևան, 2010, 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am