Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Թոփաղաջ լեռան ռազմական գործողություն

 Թոփաղաջ լեռան ռազմական գործողություն: Հակառակորդի ռազմական հենակետի ոչնչացման գործողություն: Տեղի է ունեցել 1992-ի հոկտեմբերի 12-ին: Լեռան վրա տեղակայված հենակետերով հակառակորդը վերահսկում էր Լաչինի և Կուբաթլուի տարածքները և ուներ դիրքային առավելություն: Հոկտեմբերի 12-ի առավոտյան սկսվել է լեռան ստորոտից հակառակորդի դուրս մղման գործողությունը և ավարտվել ուշ գիշերը: Թեժ մարտերի ընթացքում ՊԲ ուժերին եաջողվել է իրար hետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել դեպի Կուբաթլուի շրջանի խորքը: Ռազմական գործողության ժամանակ հակառակորդը կրել է զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Ռազմական այս գործողության հաղթանակով բացվել է ԼՂՀ-ն ՀՀ-ին կապող ճանապարհ՝ Հադրութ-Գորիս ուղղությամբ:

Հ. Խաչատրյան

Գրականություն

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am