Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ տերություն:

  Տիգրան ՄեծՏիգրան  II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ տերություն: Հռոմեացի պատմագիր Տրոդոսի վկայությամբ Պարթևստանի դեմ պատերազմում Մեծ Հայքի պարտության հետևանքով Արտավազդ I-ի գահաժառանգ եղբորորդի Տիգրանը պատանդ ուղարկվեց պարթև Արշակունիների արքունիք: Պատանդության երկարամյա տարիներին Տիգրանը մտերիմ հարաբերություններ հաստատեց Արշակունյաց արքունիքի հետ, իր դուստր Արիոզատ Ավտոմային կնության տվեց Պարթևաց արքայից արքա Միհրդատ II Մեծին (մոտ 123-87), ուսումնասիրեց պարթևաց կառավարման համակարգր, դիվանագիտական փորձը, ռազմական արվեստը, մարտավարությունը, բարքերը, կենցաղը, մեծապես հարստացրեց իր գիտելիքներն ու կենսափորձը:

 Ք.ա. 95 թ., հոր մահից հետո, Տիգրան II-ը (Ք. ա, 95-55) որպես փրկագին Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի որոշ տարածքներ («70 Հովիտներ»)՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը: Նրա 40-ամյա գահակալման տարիները նշանավորվեցին Մեծ Հայքի աննախադեպ ռազմաքազաքական, տնտեսական և մշակութային վերելքով, հայկական հելլենիստական պետության հեղինակության և միջազգային դերի բարձրացմամբ:

 Հռոմեական և պարթևական գերհզոր տերությունների զավթողական նկրտումներին դիմակայելու և Մեծ Հայքի դեմ նրանց սպաոնալիքները չեզոքացնելու նպատակով Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմա֊քաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի արքա, երևելի զորավար Միհրդատ VI Եվպատորի հետ: Այդ դաշնագրությամբ կողմերը պայմանավորվեցին իրենց ազդեցության ոլորտների և տիրակալության սահմանների ծավալման շուրջ. Միհրդատ VI-ն իր ռազմական գործողությունները և նվաճումները կատարելու էր դեպի արևմուտք, այսինքն Հոոմի դեմ, իսկ Տիգրան II-ը ՝ դեպի հարավ, հարավ արևմուտք և հարավ-արևելք, այսինքն՝ Սելևկյանների և Պարթևաց տերությունների դեմ: Նրանք պարտավորվեցին նաև, որ Կապադովկիայի դեմ համատեղ պատերազմի հաղթական ելքից հետո այդ երկրի տարածքն անցնելու է Պոնտոսի թագավորությանը, իսկ շարժական հարստությունները և քաղաքային բնակչությունը՝ Մեծ Հայքի թագավորությանը: Երկու արքաները պայմանավորվել էին նաև անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Դաշնադրությունն ամրապնդվեց խնամիական կապերով. Միհրդատ VI֊-ի 16-ամյա դուստր Կլեոպատրան կնության տրվեց 46-ամյա Տիգրան II -ին:

 Ք.ա. 94 թ. Տիգրան II-ը ռազմակալեց Ծոփքը, տապալեց Արտանես թագավորին և այդ հայկական «աշխարհը» վերամիավորեց Մեծ Հայքին: Ք.ա. 93 թ. հայ-պոնտական միացյալ ուժերը գրավեցին Կապադովկիան, փախուստի մատնեցին Հռոմի դրածո թագավոր Արիոբարզանեսին և այդ երկրամասի գահին բազմեցրին Միհրդատ VI-ի մանկահասակ որդի Արիարաթես VIII-ին: Ք .ա. 92 թ. Արիոբարզանեսը Հռոմի օգնությամբ թեև վերականգնեց գահը, սակայն Ք.ա. 91 թ. հայ զորավարներ Միթրասը և Բագաոսը վերստին գրավեցին Կապադովկիան և փախուստի մատնեցին նրան: Ք.ա. 89 թ. Արիոբարզանեսը դարձյալ փորձեց Հռոմի ուժերով վերականգնել գահը, բայց Միհրդատ VI-ը պարտության մատնեց նրանց և ամրապնդեց Արիարաթես VIII-ի իշխանությունը:

 Այդ նույն ժամանակահատվածում Տիգրան II-ը գրավեց Իբերիան և Աղվանքը՝ հյուսիսում ապահովելով թիկունքը, և նախապատրաստվեց Սելևկյանների ու Պարթևստանի դեմ պատերազմների: Տիգրան II-ի փեսա Միհրդատ II Արշակունու մահից (87 թ. ) հետո Տիգրան II -ը 87-85 թթ. Պարթևստանի դեմ հաղթական մարտերում նախ ազատագրեց և Մեծ Հայքին վերամիավորեց Հայոց Միջագետք (Միգդոնիա) և Կորդուք «աշխարհները», ինչպես նաև «70 հովիտներ» կոչվող հողերը, ապա պարթևներին դուրս մղեց Օսրոյենե (Եդեսիա), Ադիաբենե և Ատրպատական երկրամասերից, որոնք հռչակվեցին Մեծ Հայքի դաշնակից փոխարքայություններ: Երբ հայկական զորքերը գրավեցին Պարթևստանի ամառային գահանիստը՝ Եկբատանը, պարթևաց թագավոր Գոտարքը հարկադրված եղավ կնքել հաշտության պայմանագիր, ճանաչեց Տիգրան II-ի նվաճումները և նրան զիջեց պարթև Արշակունիների «արքայից արքա» տիտղոսը; Այնուհետև Տիգրան II-ի գլխավոր հակառակորդներից մեկը՝ Պարթևստանի թագավորությունը, երկար տարիներ միջազգային ասպարեզում դադարեց վճռական դեր խաղալուց:

 Ք.ա. 88-84 թթ. Հոոմը ներքաշվելով Միհրդատ VI-իՄիհրդատ IV դեմ աոաջին պատերազմի մեջ՝ չկարողացավ խոչընդոտել Տիգրան II-ի աոաջխադացումը դեպի հարավ-արևմուտք: Դեպի Արևելք Հռոմի առաջխաղացման գլխավոր ուղիները պատնեշելու, Միջերկրածովքի հելլենիստական երկրները հակահռոմեական ռազմա֊քաղաքական խմբավորման մեջ ներգրավելու և իր տերության աղղեցության ոլորտներն ընդլայնելու նպատակով Տիգրան II-ը Ք.ա. 84-83 թթ. գրավեց Կոմմագենեն, Կիլիկիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը և Նաբատեան:

 Հայկական նորակերտ հելլենիստական տերությունը, որ տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Կովկասյան Մեծ լեռնաշղթայից մինչև Միջագետք և Կարմիր ծով, դյուրությամբ կաոավարելու համար Տիգրան II Մեծը կազմակերպեց մի շարք փոխարքայություններ ու կուսակալություններ: Վրաստանը. Աղվանքը, Կորդուքը, Ադիաբենեն, Ատրպատականը, Պաղեստինը և Նաբատեան կառավարում Էին դրանց նախկին թագավորները, որոնք երդվել էին հավատարմորեն ծառայել Տիգրան II Մեծին: Հայոց Միջագետքի, Օսրոյենեի և հարակից հարավային շրջանների կուսակալ կարգվեց Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը. որը նստում Էր Մծբին քաղաքում, իսկ Կոմմագենեի. Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի կուսակալ կարգվեց զորավար Բագադատեսը (Բագարատ), որի նստավայրն էր Անտիոք քադաքը:

 Ք.ա. 5O-70-ական թթ. խաղաղ տարիներին Տիգրան II Մեծն զբաղվել է շինարարական աշխատանքներով. հատկապես քաղաքների հիմնադրմամաբ և ճանապարհաշինությամբ, խթանել Է երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը: Աղձնիքում նա հիմնեց և ճոխությամբ կառուցապատեց իր նորակերտ տերության մայրաքաղաք Տիգռանակեր-ԱրցախՏիգրանակերտը, որի ապարանքների, փողոցների, հրապարակների, թատրոնի, պարտեզների, շուրջ 25 մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են Հռոմեացի պատմագիրներ Ապպիանոսը, Պլուտարքոսը և ուրիշներ: Տիգրանակերտ անվանումով քաղաքներ հիմնադրվեցին նաև Արցախում, Ուտիքում և այլուր: Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ ֊Տիգրանակերտ «Արքունի պողոտան»: Խթանելով և հովանավորելով քաղաքների, արհեստների, առևտրի և հելլենիստական մշակույթի զարգացումը՝ Տիգրան II-ը Կապադովկիայի, Կիլիկիայի, Ասորիքի, Փյունիկիայի և այլ երկրների հելլենիստական քաղաքներից շուրջ կես միլիոն մարդ վերաբնակեցրեց ինչպես նորակերտ քաղաքներում, այնպես էլ Արմավիր, Արտաշատ, Երվանդաշատ, Զարեհավան, Զարիշատ հին քաղաքներում: Տիգրան II-ն իր պատկերով և հունարեն «Արքայից արքա», «Աստված» մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց Արտաշատում, Տիգրանակերտում, Դամասկոսում և Անտիոքում, որոնք շրջանառության մեջ դրվեցին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Ընդունելով «Աստված» պատվանունը՝ Տիգրան II Մեծը պարտադրեց իր անձի պաշտամունքը:

Աղբյուրը՝

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:/Երևան 2012 թ., էջ 48-51

 

 

 Տե´ս նաև`

Ա. Սիմոնյան, Հայոց պատմություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2012 թ.

 

Կատվալյան Մ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am