Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Սումգայիթի ցեղասպանություն

 Սումգայիթի զոհերՍումգայիթի ցեղասպանություն, Սումգայիթի հայ բնակչության եղեռնը և զանգվածային տեղահանությունը իրականացրել են Ադրբեջանի կառավարող շրջանները 1988թ.-ի փետրվարի 27-29-ին: Հանցագործության նպատակն էր կանխել Ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր լուծումը, հայերին ահաբեկել նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով և հարկադրել հրաժարվելու Արցախի ազգային-ազատագրական պայքարից: Ջարդերի նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբե ջանցիների արշավ կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ: Փետրվարի 26-ին, դեպքերից մեկ օր առաջ, Մ. Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ մտավախություն էր հայտնել Բաքվում ապրող շուրջ 200 հզ. հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու արցախահայության պահանջի հետ: Սումգայիթում կրքերը բորբոքելու  համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն: Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակած Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը: Ոճրագործությունը ծրագրված է եղել նախօրոք: Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակած սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իրականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), նախճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքնե րի պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը: Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն: Ոճրագործության ժամանակ ադրբեջանցիների պահվածքը երկակի էր. մի մասը պատսպարել ու թաքցրել են իրենց հայ հարևաններին՝ դրանով փրկելով նրանցից  շատերի կյանքը, մյուսներն ընդհակառակը՝ շատ դեպքերում  ուղղակի հրահրել են ամբոխին կամ մատնել հայերի թաքստոցների տեղերը: Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գոր ծողություններն անօրինակ դաժան. մի քանի տասնյակից  ավելի սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հարյուրավոր վիրավորներ, բազմաթիվ բռնաբարվածներ (մեծ թվով անչափահասներ), 18 հզ. փախստականներ, հայերի ավելի քան 200 ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն: Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները: Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին: Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը: Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել մի այն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել: Մնացածին  ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնա վորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորու թյամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում: Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ: ԽՍՀՄ Սումգայիթ՝ հարձակումների ժամանակփլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել: Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին  ցավակցություն չի հայտնվել: Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռն կման ԽՍՀՄ տարբեր քաղաքներում: Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ մարմինների աշխատակիցները: Սումգայիթի ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ: Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի». Առաքելյան Արտաշ Լևոնի, Առուշանյան Ռազմելա Աթանեսի, Առուշանյան Վլադիմիր Հովհաննեսի, Ավագյան Լոլա Պավելի, Ավագյան Յուրի Բագրատի, Ավանեսյան Ալբերտ Մանվելի, Ավանեսյան Վալերի Մանվելի, Արամյան Արթուր Արմոյի, Արամյան Արմո Աշոտի, Բաբայան Արշակ Ասլանի, Բաբայան Ելենա Մարկոսի, Գրիգորյան Էմմա Շիրինի, Դանիելյան Նիկոլայ Արտեմի, Դանիելյան Սեդա Հովսեփի, Թովմասյան Ռաֆիկ Համբարձումի, Համբարձումյան Միշա Արսենի, Ղամբարյան Ալեքսանդր Ալեքսանդրի, Մարտիրոսով Գարի Արտեմի, Մելքումյան Էդուարդ Սողոմոնի, Մելքումյան Իգոր Սողոմոնի, Մելքումյան Իրինա Սողոմոնի, Մելքումյան Ռայիսա Արսենի, Մելքումյան Սողոմոն Մարգարի, Մելքումյան Փիրուզա Առաքելի, Մովսեսովա Հերսիլյա Բախշիի, Սարգսյան Շահեն Գերասիմի, Տրդատով Գաբրիել Արամի, Առկա տեղեկությունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Սումգայիթի ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: Ականատեսների վկայությունների համաձայն մի այն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից: Զոհերի պաշտոնական թվի շուրջ ավելի ուշ իր Մեծ Եղեռնի զոհերի հուշարձան` Ծիծեռնակաբերդկասկածներն է հայտնել նաև ԽՍՀՄ  նախարարների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովը: Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում, գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծկելու և կեղծելու դեպքեր: Սումգայիթից  մազապուրծ եղած հայերը հաստատվել են ՀՀ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը: 1988-ի մարտի 8-ին Ստեփանակերտի հուշահամալիրում բացվել է Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան (գործ՝ Ա. Հակոբյանի), Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի (Ծիծեռնակաբերդ, Երևան) մոտ տեղադրված է խաչքար:

 

Տե՛ս ավելին

 

 Рыжков Н., Перестройка: История предательств, М., ИПЛ. 1992:
Donald E. Miler, Lorna Touryan Miler, Armenia, Portraits of Survival and Hope, University of California Press, Berkeley; Los Angeles 2003: Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War, New York University Press, NY, 2003; Sumgait Tragdy: Pogroms against Armenians in Soviet Azerbaijan, Volume I, Eyewitness Accounts, Eedited by Samvel Shahmuratian, Aristede D. Caratzas & Zoryan Institute, New York & Cambridge, 1990

 Հ. Դեմոյան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am