Ստեփանակերտ:  (Մինչև 1847-ը՝ Վարարակն, 1847-1923-ին՝ Խանքենդի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, (մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը՝ ԼՂԻՄ-ի) մայրաքաղաքը: Վերանվանվել է ի պատիվ կոմունիստական կուսակցության, միջազգային բանվորական շարժման գործիչ Ստեփան Շահումյանի: Որպես բնակավայր ձևավորվել է XIX դ. սկզբին՝ նրա այժմյան տարածքում գտնվող Վարարակն գյուղի տեղում: Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին՝ 850 մ բարձրության վրա: Քաղաքի շրջագծի մեջ են մտել նաև Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը: Բնակչությունը՝ 60 հզ. (2003): Հունվարի միջին ջերմաստիճանը 5° C է, օգոստոսինը՝ 22,6° C, տարեկան միջին տեղումները՝ 560 մմ: Ավտոխճուղով կապված է ԼՂՀ բոլոր շրջանների և ՀՀ Գորիս քաղաքի հետ: Ստեփանակերտում գործում են շինանյութերի կոմբինատը, կոշիկի, կահույքի, գորգագործական ֆաբրիկաները, էլեկտրատեխնիկական, գինու-կոնյակի գործարանները, կաթ-կաթնամթերքի, միս-մսամթերքի, հացաբուլկեղենի և այլ արտադրական, առևտրի, կենցաղսպասարկման, կոմունալ ձեռնարկություններ և կետեր:

 Ստեփանակերտում է ԼՂՀ-ի ուսումնական և գիտական կենտրոն Արցախի պետական համալսարանը: Գործում են բժշկական ուսումնարանը, մասնավոր բուհեր, հանրակրթական 12 (որից 8-ը՝ հայկական, 3-ը՝ հայ-ռուսական), մեկական ֆիզիկամաթեմատիկական թեքումով, երաժշտական, արվեստի, սպորտային, շախմատի դպրոցներ և մանկական ստեղծագործության կենտրոնը (2004): Գործում են նաև Պատմահայրենագիտական թանգարանը, Զոհված ազատամարտիկնեերի թանգարանը, պատկերասրահը, Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, մշակույթի տունը և այլն: Ստեփանակերտն ունի հիվանդանոցային հիմնարկներ (հանրապետական, մանկական հիվանդանոցներ, ծննդատուն և այլն), պոլիկլինիկաներ, հոսպիտալ և այլն: Ստեփանակերտում հրատարակվում են «Ազատ Արցախ», «Մարտիկ», «Ստեփանակերտ» և այլ թերթեր ու հանդեսներ: Ստեփանակերտը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական, պատմաճարտարապետական հուշարձաններով: Ստեփանակերտի հատակագծման և կառուցապատման առաջին նախագիծը կազմել է Ա. Թամանյանը (1926), 2-րդը՝ Ն. Սլոբոտյանիկի խումբը (1938), 3-րդը՝ Բ. Դադաշյանը (1968): Բոլոր նախագծերում պահպանվել է քաղաքի կառուցապատման Ա. Թամանյանի մշակած համակարգը: 1929-1930-ական թթ. կազմավորել է քաղաքի կենտրոնը: Կենտրոնից դեպի հյուսիս կասկադն է՝ եզերված Ազատամարտիկների պողոտայով և քաղաքի հին մասից իջնող Թումանյան փողոցով: Ստեփանակերտում գերիշխող են փոքր՝ ճատաապետական ձևերnվ ու քանդակնեավ համակառnւյցները: Կանգնեցված են Հայրենական մեծ պատերազմի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հոււշարձանները, Սումգայիթի ցեղասպանության նահատակների հուշաքարը: Ստեփանակերտի և արցախյան ազատամարտի խորհրդանիշն է դարձել քաղաքի հյուսիսային մուտքի մոտ Ս. Բաղդասարյանի կերտած «Մենք ենք, մեր սարերը» կոթողը:

 1988-ի փետրվարի 20-ից Ստեփանակերտի բնակչությունը, նրա հետ նաև ողջ հայ ժողովուրդը «միացում» կարգախոսով ոտքի է կանգնել՝ պաշտպանելու Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու, արցախահայության պահանջը: Փետրվարի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել համահայկական նշանակության պատմական իրադարձություն, բազմահազարանոց hանրահավաքի մասնակիցների ճնշմամբ և օժանդակությամբ տեղի է ունեցել ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որը որոշում է ընդունել՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Փետրվարի 20-իորոշnւմից հետո Ստեփանակերտում, ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում դեպքեըը զարգացել են սրընթաց կերպով: Մթնոլորտը ծայրահեղ շիկացած էր ինչպես Երևանում, Բաքվում այնպես էլ երկու հանրապետnւթյnւնների այլ բնակավայրերում: Հաշվի առնելով ստեղծված բարդ իրադրությունը՝ 1989-ի հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե: Կասեցվել են կուսակցական ու պետական մարմինների լիազորությունները, սահմանափակվել աշխատանքային կոլեկտիվների և բնակչության սահմանադրական իրավունքները: 1989-ի մայիսեպտեմբերին Ստեփանակերտում տեղի են ունեցել զանգվածային գործադուլներ 1989-ի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում կայացած ԼՂ լիազզոր ներկայացուցիչների համագումարում ընտրվել է Ազգային խորհուրդ: 1990-ին Ստեփանակերտում և մարզում մտցվել է արտակարգ դրություն: Հատուկ կառավարման կոմիտեն փոխարինվել է հանրապետական կազմկոմիտեով: Սաստկացել են հայ բնակչության նկատմամբ խորհրդային բանակի կողմից խականացվող կամայականությnւնները: 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Ի պատասխան այդ որոշման՝ Աղդամի, Կրկժանի, Խոջալուի, Շուշիի, Մալիբեկլուի, Ջամիլլուի և այլ հենակետերից հակառակորդը պարբերաբար հրթիռակոծել է Ստեփանակերտը: Գործադրվել է նաև միջազգային համաձայնագրով արգելված զանգվածային ոչնչացման զենք: Ինքնապաշտպանությունը կազմակերպելու և ուժերի արդյունավետ կենտրոնացման նպատակով Ստեփանակերտում ստեղծվել է ԻՊՈՒ մարզային շտաբ, որի մեջ ներառվել են կամավորական բոլոր խմբերի հրամանատարները, կազմավորվել են 10-ից ավելի դասակներ և վաշտեր, ձևավորվել «26-ի դիրքերը», ստեղծվել է Ինքնապաշտպանական կոմիտեն, Պաշտպանության պետական կոմիտեն, ապա՝ Կենտանական պաշտպանական շրջանը:

 1991-1992-ի սկզբներին ազատագրվել են Կրկժանը, Մալիբեկլուն, Ղարադաղլուն, օդանավակայանը (Խոջալու), 1992-ի մայիսի 8-ին՝ Շուշին, որով դադարեցվել են Ստեփանակերտի հրթիռահրետակոծումները: Վնասազերծվել է Ջանհասանի, Քյոսալարի հենակետերը:

 1988-1994-ին Ստեփանակերտում գործել են «Կռունկ» կոմիտեն, «Միացում», «Արցախական միություն», Տնօրենների խորհուրդ, Համակարգող գաղտնի խորհուրդ և այլ հասարակական, քաղաքական կազմակերպություններ:

 1994-ի մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո ստեփանակերտցիները, ողջ արցախահայությունը կամքի, համառության ու համախմբվածության շնորհիվ ձեռնամուխ են եղել իրենց անկախ պետականության կերտմանը:

U. Դադայան, Լ. Աղաջանյան, Ս. Ավանեսյան,

Կ. Մարգարյան, Օ Գրիգորյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am