Սմբատ I Բագրատունին (890-913/914) հայրենի գահին հաստատվեց իր հորեղբոր՝ Աբաս սպարապետի դեմ գահակալական կռիվներից հետո: Բյուզանդիայի հետ սերտացնելով բարեկամական և առևտրական կապերը՝ Սմբատ 1-ը ձգտում էր Հայաստանը դարձնել տնտեսապես և ռազմապես ամուր պետություն, վերջնականորեն թոթափել խալիֆայության ձևական գերիշխանությունը, ապահովել իր չեզոքությունր արաբա-բյուզանդական մրցակից տերությունների միջև: Նա 893 թ. առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանղիայի Լևոն VI կայսեր հետ, որով բարձրացավ Հայաստանի դերը միջազգային առևտրում:
Ամրատ 1-ի քաղաքականությունը հարուցց Աբբասյաննրի դժգոությունը, որոնք 890-900-֊ական թթ. մի քանի անգամ փորձեցին վերականգնել խալիֆայության տիրապետությունը Հայաստանում: Բայց Սմբատ 1-ը մե՛րթ դիվանագիտական քայլերով, մե՛րթ ռազմական հաղթանակներով խափանեց խալիֆայության միջամտություններն ու հարձակումները: Ատրպատականի Սաջյան ամիրա Ափշինը 894 թ. ներխուժեց Հայաստան, գրավեց Նախճավանը և Դվինը, ապա ճամբարեց Արա- գածոտն գավառի Վժան գյուղում; Սակայն նույն գավառի Դողս գյուղի մոտ Սմբատ 1-ը ջախջախեց թշնամուն և արտաքսեց երկրից: Սմբատ 1-ը վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն օծեց Վրաստանի թագավոր, զսպեց Եգերաց Կոստանդին թագավորի ոտնձգությունները Վրաստանի դեմ և ապահովեց Բագրատունյաց տերության հյուսիսային սահմանները:
Ատրպատականի արաբական ամիրա Սաջյան Յուսուֆը, օգտվելով Սմբատ 1-ի դեմ ծագած Վասպուրականի Արծրունյաց իշխանության խռովությունից, խալիֆի համաձայնությամբ 908 թ. Գազիկ I Արծրունուն հռչակեց թագավոր (908-943) և նրա համագործակցությամբ ներխուժեց Հայաստան: Սմբատ 1-ի խնդրանքով բյուզանդական զորքերը փորձեցին օգնել նրան, բայց կայսեր մահը նրանց հարկադրեց վերադառնալ Բյուզանդիա: 910 թ. գարնանը Յուսուֆը գրավեց Դվինը: Հուսալքված որոշ հայ իշխաններ, մասնավորապես Սյունիքի գահերեց իշխան Գրիգոր Սուփանը, նրա զարմիկ Վասակը, հայոց սպարապետ Աշոտ Բագրատունին և ուրիշներ միացան Յուսուֆին: Հայկական զորքերը Սմբատ 1-ի, ինչպես նաև նրա որդինեը Աշոտի, Մուշեղի և Աբասի գլխավորությամբ 910 թ. Նիգ գավառի Ձկնավաճառ վայրում ճակատամարտեցին թշնամու դեմ: Բայց մարտի վճռական պահին Ուտիքի Սևորդյաց գունդը դավաճանաբար լքեց մարտադաշտը, ձերբակալեց և թշնամուն հանձնևց արքայազն Մուշեղին: Խուճապի մատնված հայկական զորքը պարտվեց, իսկ Սմբատ 1-ը դարձյալ փակվեց Կապույտ բերդում՝ երկիրը թողնելով անպաշտպան: Յուսուֆն անարգել կողոպտեց երկիրը, գերևարեց բազմահազար հայերի, ավերեց մի շարք բնակավայրեր: 913 թ. Սմբատ 1-ը հանձնվեց Յուսուֆին՝ հուսալով, որ թշնամին կդադարեցնի երկրի ավերումն ու կողոպուտը: Բայց Յուսուֆը Սմբատ 1-ին նետեց Դվինի բանտը, իսկ 914 թ. գլխատեց և մարմինը խաչեց Դվինի դարպասներին: Այնուհետև Յուսուֆն սպանեց արքայազն Մուշեղին, Սյունյաց գահերեց իշխան Գրիգոր Սուփանին և ուրիշ իշխանների, հետապնդեց անգամ իրեն դաշնակցող Արծրունիներին:Արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն այնուհետև գլխավորեցին Սմբատ 1-ի որդիները՝ Աշոտ II Երկաթ արքան (914-929) և Աբաս սպարապետը:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 96-97
Կատվալյան Մ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am