Սիվիկյան Սերգեյ Արմենակի: Ծնվել է 1925թ. հունվարի 11-ին Մայկոպ քաղաքում (Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): Զորակոչվել է զինված ուժեր 1943թ. փետրվարին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1943թ. ապրիլից: Մասնակցել է Կուբանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի ազատագրմանը: 1943թ. հուլիսի 5-նոյեմբերի 8-ին հակառակորդի խոր թիկունքում հայտնաբերել է կրակի և փշալարափակոցների համակարգը, ոչնչացրել է 5 զինվոր: 1943թ. նոյեմբերի 11-ին հակառակորդի թիկունքում հայտնաբերել է տանկի և հրանոթների կուտակման շրջանը, ոչնչացրել 7 զինվոր, նոյեմբերի 22-ին վնասազերծել ականապատված դաշտը Վերբովոյեի գյուղի մոտ (գ. Սոֆիևկա, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա): 1943թ. դեկտեմբերի 24-ին առանձին սակրավորների գումարտակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սիվիկյանը պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. հունվարի 18-20-ին Սոֆիևկա գյուղի մոտ 3 օր գտնվել է հակառակորդի թիկունքում, բացահայտել նրա ուժերի և միջոցների առկայությունը: 1944թ. փետրվարի 7-ին սերժանտ Սիվիկյանը պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1944թ. ապրիլի 16-ին ավագ սերժանտ Սիվիկյանը գետանցել է Դնեստրը Պուրկարի գյուղի (ք. Քիշինևից 50 կմ հվ-արլ., Մոլդովա) մոտ և 2 օր հետախուզել հակառակորդի կրակակետերը և ինժեներական փշալարափակոցները, ոչնչացրել 7 զինվոր և 1 սպա: 1944թ. օգոստոսի 22-ին Դնեստրյան պլացդարմում ականապատված և փշալարափակոցներում բացել է 2 անցուղի, կոնտուզիա ստացել, բայց կատարել առաջադրանքը: 1945թ. մարտի 24-ին վաշտի հրամանատարի օգնական, ավագ սերժանտ Սիվիկյանը պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով (Հրամանագիր. ԽՍՀՄ ԳԽՆ, 24.03.45, № 369): 1945թ. հունիսի 24-ին եղել է հաղթանակի շքերթի մասնակից: 1950թ. զորացրվել է: Ապրել է Բելորեչենսկի ավանում (Մայկոպի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԴ): Մահացել է 1971 մայիսի 9-ին Մայկոպում:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am