Սիմոն ՎրացյանՎրացյան Սիմոն Ղազարի [Գռուզյան, Գրուզինյան]: Ծնվել է 1882-ին գ. Մեծ Սալաում (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզում):Մահացել է 1969 թ-ին Բեյրութում: Եղել է քաղաքական, պետական գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1906), 1908-1910-ին սովորել Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանական և մանկավարժական ֆակուլտետներումներում: 1910-1911-ին Կարինում խմբագրել է «Հառաջ» թերթը, եղել ուսուցիչ Սանասարյան և Ս. Հռիփսիմյան վարժարաններում: 1911-1914-ին՝ «Հայրենիք» թերթի (Բոստոն) խմբագիր: 1914-ին եկել t Թիֆլիս, զբաղվել հայկական կամավորական գնդերի կազմավորման գործով: 1916-ին մասնակցել է հայ գաղթականների հարցերին նվիրված Պետրոգրադի համահայկական համագումարին: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել t «Հորիզոն» թերթի (Թիֆլիս) խմբագիր, ընտրվել Ազգային խորհրդի, ապա՝ նաև Անդրկովկասյան սեյմի անդամ: Հայաստանի անկախության հռչակումից հետո նշանակվել է դիվանագիտական առաքելության ղեկավար Հարավային Ռուսաստանի կամավորական բանակում: 1919-ին՝ խորհրդարանի պատգամավորական: 1920-ի մայիսից ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920-ի նոյեմբերի 23-ից՝ ՀՀ վարչապետ, ՆԳ նախարար: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՌԽՖՍՀ Կառավարության հետ համաձայնագրով Վրացյանի կառավարությունը հրաժարվել է իշխանությունից: 1921-ի Փետրվարյան ապստամբության ժամանակ ընտրվել է Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ: 1921-ի օգոստոսից՝ վտարանդի, բնակվել է Փարիզում, ԱՍՆ-ում:

  

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am