Շուշանյան Հարութ Վարդերեսի: Ծնվել է 1913թ. մարտի 8-ին Գանդիաթի ավան (Գագրայի շրջան, Աբխազիա): 1941թ հունիսի 23-ին զորակոչվել է զիված ուժեր: Մասնակցել է Ստալինգրադի մոտ մղվող մարտերին: 49-րդ առանձին հետախուզական վաշտի հետախույզ եֆրեյտոր Շուշանյանը 1944թ. հունիսի վերջին Սարելա գյուղի (քաղաք Վիբորգից հյուսիս, Լենինգրադի մարզ) գերեց ֆինական 1 զինվոր: 1944թ հուլիսի 21-ին պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: Տարտուի (Էստոնիա) մոտ մարտերում 1944թ. սեպտեմբերի 17-25-ին ոչնչացրել է 13 զինվոր և գերել 2 հոգու (1-ը ենթասպա): 1944թ. հոկտեմբերի 24-ին պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: 1945թ. փետրվարի 16-22-ին Քլեյն-Պլոխոտչինի և Քլեյն-Ունտերբերգի (Լեհաստան) շրջաններում ոչնչացրել է 15 և գերել 2 զինվոր: 1945թ. հունիսի 29-ին սերժանտ Հարութ Շուշանյանը (2-րդ Բելոռուսի ռազմաճակատ) պարգևատրվել է Փառքի 1-ին աստիճանի շքանշանով: Անկլամ քաղաքի շրջանում ոչնչացրել է 12 զինվոր, իսկ Ցիտեն գյուղի մոտ` 1 հրանոթ: 1945թ. Ավագ Շուշանյանը զորացրվել է, վերադարձել Գանթիադի: Մահացել է 1988թ. մայիսի 7-ին Գանթիադիում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am