Շուռնուխի դեպքեր: Տեղի են ունեցել 1991-ի մայիսի 7-ին, Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ ԽՍՀՄ Զինված ուժերի ստորաբաժանումների զինվորների հետ Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները բացահայտ ահաբեկչական գործողություններ են սկսել Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ նաև Շուռնուխում։ Առանց հարցաքննաւթյան և անձը հաստատաղ փաստաթղթերի ստուգման, նրանք սկզում պատանդել են Կոռնիձորի հսկիչ կետում իրենց հերթապահությունն իրականացնաղ ՀՀ ՆԳՆ հատուկ օպերատիվ ջոկատի 11 միլիցիաների, ապա Շուռնուխի մի խումբ տղամարդկանց և Գորիսի շրջանի ներքին գարծերի բաժնի 5 աշխատակցի, որոնց ենթարկելով կտտանքների, խաշտանգումների և մտացածին արարքներ վերագրելով՝ տեղափոխել են Շուշիի բանտը։ Պատանդներն ազատ են արձակվել 1991-ի հունիսի վերջին խեղված վիճակում։ Բարբարասության օրը ՄՀՆՋ-ականները Շուռնուխի բարձունքում տեղադրված «Կատար» հեռուստակայանի պաշտպանության ժամանակ սրախողխող են արել միլիցիայի հատուկ ջոկատի մարտիկ Ս. Քոլուզյանին։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am