Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Շահումյան-Գետաշեն հայրենակցական բարեգործական միություն

 «Շահումյան-Գետաշեն», հայրենակցական բարեգործական միություն։ Ստեղծվել է 1990-ի մայիսին, Երևանում՝ 1988-ին հիմնադրված «Շահումյան» կոմիտեի և «Գետաշեն» միության հիմքի վրա՝ երևանաբնակ շահումյանցի (Մ. Ղազարյան., Դ. Պետրոյան, Գ. Մայրանյան, Ա. Բալայան, Է. Բալայան, Ա. Մեղրյան, Հ. Պետրոսյան, Լ. Ղահրամանյան, Է. Մելքոնյան) ու գետաշենցի (Բ. Սիսյան, Ի. Կարախանյան, Օ. Աթանեսյան և Ռ. Չիլինգարյան) մտավորականների նախաձեռնությամբ։

 Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին միությունը ֆինանսական ու նյութական օգնություն է ցույց տվել բնակչությանը, երևանաբնակ շահումյանցիներից ու գետաշենցիներից կազմավորել Վերինշենի, Բուզլուխի, Գետաշենի, Գյուլիստանի, Մանաշիդի, Էրքեջի և «Զեյթուն» կամավորական ջոկատները, մարդասիրական օգնություն առաքել Շահումյան և Գետաշեն, կազմակերպել շրջանի և ենթաշրջանի ինքնապաշտպանությունը։1991-1992փն միությունը ՀՀ-ում ընդունել և տեղավորել է բռնագաղթածներին, նրանց ապահովել անհրաժեշտ կենսամիջոցներով, զինադադարից հետո օգնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։

 Ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվել են միության անդամներ Յա. Շելունցը, Ա. Հարությունյանը, Ս. Հակոբյանը, Վ. Տոնոյանը, Հ. Վարդանյանը, Ա. Մակյանը, Շ. Խաչատրյանը, Վ. Աղամալյանը, Ս. Պողոսյանը, Ս. Մակյանը, Ռ. Մնացականյանը, Ա. Սեյրանյանը, Օ. Մակյանը, Ռ. Կոսյանը և ուրիշներ։

 Միության նախագահներ՝ Մ. Ղազարյան (1990-91), Դ. Պետրոսյան (1991-94), Շ. Հովասափյան (1994-98), Է. Բալայան (1998-ից)։

Մ. Ղազարյան, Դ. Պետրոսյան

 

 Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am