Շահումյան Հովհաննես (Իվան) Կոստանդինի: Ծնվել է 1910թ. հոկտեմբերի 15-ին Պառավաթումբ գյուղում (Մարտունու շրջան, ԼՂՀ): 1935թ. ավարտել է Սուխումի գյուղտեխնիկումը, 1941թ.` Տիմիրյազևյան Գյուղակադեմիայի 3 կուրս: Զորակոչվել է զինված ուժեր 1941թ. Տիմիրյազևյան շրջանային զինկոմիսարիատի (Մոսկվա) կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մտել է աշխարհազոր: Մարտնչել է Սմոլենսկի, Վյազմայի, Վոլոկոլամսկի շրջաններում: Մասնակցել է Կուրսկի ճակատամարտին: 1943թ. հոկտեմբերի 15-ին աչքի է ընկել Ռադուլ ավանի (Ռեպկինյան շրջան, Չերնիգովի մարզ, Ուկրաինա) Դնեպրի գետանցման մարտերում, սվինամարտում ոչնչացրել 11 զինվոր: Դեսանտային խմբով անցել է աջ ափ, մասնակցել պլացդարմի գրավմանը, վիրավորվել է, բայց մնացել է շարքում մինչև համալրման հասնելը: Դնեպրի հաջող գետանցման և արևմտյան ափին պլացդարմի ամուր ամրապնդման, արիության և հերոսության համար քիմիական պաշտպանության դասակի (120-րդ Հրաձգային գունդ, 69-րդ Հրաձգային դիվիզիա, 65-րդ Բանակ, Կենտրոն. ռազմաճակատ) հրամանատար սերժանտ Հովհանես Շահումյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1943թ. հոկտեմբերի 30-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Երեք ամիս բուժվելուց հետո մասնակցել է Ռումինիայի ազատագրմանը, ստացել ծանր կոնտուզիա: Զորացրվել է 1945թ.: Աշխատել է Տիմիրյազևյան գյուղակադեմիայի բանջարեղենի փորձնական կայանի տնօրեն, «Օտռադնոյե» ուսումնական տնտեսության տնօրեն, 1961-1975թթ.` Բանջարեղենի ԳՀԻ-ի տնօրեն, 1975-1990թթ.` բանջարեղենի փորձակայանի բաժնի վարիչ: 1975թ.-ից միութենական նշանակության անհատական թոշակառու: Եղել է Տիմիրյազևյան Գյուղակադեմիայի Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի նախագահ: Մահացել է 1992թ. հոկտեմբերի 25-ին: Թաղված է Մոսկվայի Հայկական գերեզմանատանը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով, «Արիության համար» մեդալով: Նրա անունով է անվանակոչված Պառավաթումբի դպրոցը:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր» կենսագրակայն հանրագիտարան, հատոր Բ, Երևան 2007:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am