Շահամիրյան Շահամիր (ծնվել է 1723-ին -մահացել է 1797-ին), հայ ազգայի-ազատագրական շարժման գործիչ, հայ բուրժուա–լուսավորական գաղափարախոսության հիմնադիրը։ Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից (Պարսկաստան), հաստատվել Մադրասում, զբաղվել դերձակությամբ, առնտրով, դարձել մեծահարուստ։ Եռանդուն գործունեություն է ծավալել Մադրասի հայ համայնքին առնչվող խնդիրների լուծման, ինչպես նան Հայաստանի ազատագրության համար։ Շարադրել է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը («Տետրակ որ կոչի նշաւակ», 1783)։ Վճռական դեր է խաղացել Մադրասի խմբակի ստեղծման գործում։ Շահամիրյանի գաղափարների վրա մեծ ազդեցություն է գործել Մադրասում հաստատված Մովսես Բաղրամյանը: Շահամիրյանը Մադրասում հիմնել է հայկական տպարան (1771), որտեղ 1788-89-ին հրատարակել է իր շարադրած «Որոգայթ փառաց»–ը (սահմանադրության առաջին նախագիծը հայ իրականության մեջ և աշխարհում) և այլ քաղաքական–հրապարակախոսական գրքեր։ Ձգտել է ազատագրական շարժման մեջ ներգրավել նաև Վրաց թագավոր Հերակլ II–ին՝ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան համարելով թուրք-պարսկական նվաճողներից Այսրկովկասն ազատագրելու և հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար։ Սակայն հասկանալով, որ հայ-վրացական ուժերն առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության անկարող են ազատագրել և տնական անկախություն ապահովել Հայաստանին ու Վրաստանին, Շահամիրկյանը սերտ կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նան Հ. Արղությանի, Հ. Լազարյանի և այլոց հետ։ 1780-ական թթ., երբ Ռուսաստանը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի ն ապագա հայկական պետության միջև հարաբերությունների, ինչպես նան Հայաստանում ստեղծվելիք կարգերը բնութագրող դաշնագրի նախագիծ է ներկայացրել ռուսական արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր։
Գրականություն
Գրիգորյան Գ., Հայ առաջավոր հւսսարա–կական-քաղաքակւսն մտքի պատմությունից, Ե.. 1957։
Ավդալբեգյան Թ. Շահամիր Շահամիրյանն ու հնդկահայոց համայնական ինքնավարությունը XVIII դարում, տես Հայագիտական հետազոտություններ գրքում, Ե.. 1969։
Համբարձումյան Ռ., «Որոգայթ փառաց». Ակունքները, այժմէականութիւնը եւ առանձնայատկութիւնները, Ե., 1999։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am