Սեյսուլան: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 19 կմ հյուսիս-արևելք՝ Թարթառ գետի ձախ ափին՝ 170 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1200 հա։ Բնակչությունը՝ 625 (1989)։ Զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ուներ միջնակարգ ղպրոց, ակումբ, բուժկետ, ամբուլատորիա։ Գյուղում էր Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.)։

 1989-ին Սեյսուլանում կազմավորվել է կամավորական ջոկատ, որի մեջ ներառվել են նաև Յարմջա (Հացավան) գյուղի կամավորականները (հրամանատարներ՝ Մ. Հարությունյան, Ա. Ասատրյան)։ 1992-ի փետրվարի 26-ին ջոկատը որոշ ժամանակ դիմակայելով հակառակորդի մեծաքանակ ուժերին, ապահովել է խաղաղ բնակիչների տարհանումը։ Հրաղաղարից հետո Սեյսուլանի բնակիչները հիմնել են Նոր Սեյսուլան գյուղը։ 1992-ից ջոկատի ազատամարտիկները ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ։

 

Օ. Հայրապետյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am