Սարխոշև Սերգեյ ԱբրամիՍարխոշև Սերգեյ Աբրամի: Ծնվել է 1913թ. սեպտեմբերի 13-ին Արզնի գյուղում (Աբովյանի շրջան, Կոտայքի մարզ, ՀՀ): Ազգությամբ Ասոորի է: Զորակոչվել է զինված ուժեր 1941թ. մայիսի 15-ին Սպանդարյանի Երևանի շրջանային զինկոմիսարիատի կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Տագարոգի, Դոնի Ռոստովի պաշտպանության մարտերին: Մինչև 1944թ. ամառ հակառակորդի թիկունքում կատարել է ավելի քան 15 գործողություն, պայթեցրել կամուրջներ, ականապատել և պայթեցրել հակառակորդի հարձակման ճանապարհները: Գործողություններից մեկի ժամանակ Սարխոշև  խումբը գիշերով ոչնչացրել է ավելի քան 100 զինվոր, գրավել կարևոր փաստաթղթեր: Աչքի է ընկել Կրասնոդարի և Դոնբասի ազատագրման մարտերում: 1943թ. սեպտեմբերի 28-ին խմբով ապահովել է Դնեպրի գետանցումը: Մի գիշերվա ընթացքում նավակով կատարել է 18 անցում: Անձամբ ոչնչացրել է 12 զինվոր, իսկ խումբը` խոշոր չափսի 2 թնդանոթ, ապահովելով հաջող հարձակում: Դնեպրի հաջող գետանցման, արիության և հերոսության համար Սակրավորների ջոկի (104-րդ առանձին Սակրավորների գումարտակ, 31-րդ Հրաձգային դիվիզիա, 46-րդ Բանակ, Հվ.-Արմ. ռազմաճակատ) հրամանատար ավագ սերժանտ Սարխոշևին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի  1944թ. փետրվարի 22-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Ապա մասնակցել է հակառակորդի Կորսուն-Շևչենկովյան խմբավորման ջախջախմանը, Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Լեյտենանտ Սարխոշևը զորացրվել է 1945թ.: Մահացել է 1991թ. հունվարի 6-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշաններով և «Արիության համար» մեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am