Սարինշենի ազատագրում 1991: Տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, ազատագրվել են Հադրութի շրջանի Սարինշեն և Ցոր գյուղերն ու մերձակա բարձունքը՝ հեռուստաաշտարակով։ Գործողությունը ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը։ Մի խումբ ազատամարտիկներ Սարինշենում «Օղակ» գործողության ժամանակ տեղահանվել էր Հադրութի շրջանի 13 գյուղ, որից օգտվելով՝ ադրբեջանական ՄՀՆՋ-ականները գրավել էին գերիշխող մերձակա տարածքներն ու գնդակոծել շրջանի բնակավայրերը։ Ա. Տեր-Թաղևոսյանի մշակած պլանով կազմվել են փոքրաթիվ ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Աղաբեկյան, Վ. Բալայան, Ա. Ղուլյան, Է. Աբրահամյան և Ա. Սարիբեկյան), որոնք Հադրութից հասել են նպատակակետին և կեսօրին ազատագրել Սարինշենը և Ցորը, ապա ռազմավարական կարևոր նշանակության հեռուստաաշտարակի բարձունքը վերստին անցել է հայկական կողմին։ Հակառակորդի առանձին խմբեր նահանջելով շարունակել են դիմադրել մինչե երեկո և ընկել են պաշարման մեջ։ 

 Երեկոյան 2 ուղղաթիռով Հադրութ են եկել արտակարգ դրության շրջանի պարետը, Ադրբեջանի Կառավարության անդամներ և ԽՍՀՄ ԳԽ ադրբեջանցի ժողպատգամավորներ։ Բանակցությունների (հայկական կողմից՝ Ա. Տեր-Թադևոսյան, Լ. Մելիք-Շահնազարյան և ուրիշներ) արդյունքում կրակը ղաղարեցվել է. պաշարված ՄՀՆՋ-ականները զենքն ու զինամթերքը թողել են հայկական կողմին, իսկ հայկական կողմը նրանց հանձնել է խորհրդային բանակի ներկայացուցիչներին։

 Հաղթանակն ունեցել է կարևոր հոգեբանական նշանակություն. ադրբեջանական կողմը համոզվել է, որ գործ ունի ԼՂ ինքնապաշտպանական կանոնավոր ստորաբաժանումների հետ և առաջին անգամ հարկադրված սկսել է բանակցել ԻՊՈՒ-ի ներկայացուցիչների հետ, մյուս կողմից՝ ավելացել է կամավորականների ներհոսքը զինված ջոկատներ։

 

Լ. Մելիք-Շահնազարյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am