Սարգսյան Սուրեն Սարգսյան Սուրեն Արտաշեսի: Ծնվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին Ոսկեվազ գյուղում (Աշտարակի շրջան, Արագածոտնի մարզ, ՀՀ): Զորակոչվել է զինված ուժեր 1942թ. սեպտեմբերին Աշտարակի շրջանային զինկոմիսարիատի կողմից: Աչքի է ընկել Բելառուսի և Լեհաստանի մարտերում: 1943թ. դեկտեմբերին Պրոնյա գետի շրջանում բազմիցս վերականգնել է կապը: 1944թ. հունիսի 27-ին հակառակորդի կրակի տակ առաջինների թվում Մոգիլյովի քաղաքի շրջանում գետանցել է Դնեպրը և ապահովել գնդի հրամանատարի կապը պլացդարմում գտնվողների հետ: Մարտի ընթացքում վերացրել է կապի գծի ընդհատումները, ինչով ապահովել է անընդհատ կապ, մարտի նորմալ ղեկավարում և կառավարում: Մասնակցել է Մոգիլյովի, Օրյոլի և Լեհաստանի ազատագրմանը: Դնեպրի հաջող գետանցման, անընդհատ կապի ապահովման, Մոգիլյովի քաղաքի ազատագրման, արիության և հերոսության համար կապի վաշտի (837-րդ Հրաձգային գունդ, 238-րդ Հրաձգային դիվիզիա, 50-րդ Բանակ, 2-րդ Բելառուսի ռազմաճակատ) հեռախոսավար եֆրեյտոր Սուրեն Սարգսյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Մասնակցել է Մինսկի ազատագրման մարտերին: Սերժանտ Սարգսյանը զորացրվել է 1946թ.: 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է ինժեներ Ավտոպահեստամասերի գործարանում, 1963թ.-ից` «Հայմետաղմատ» վարչության պետ: Ապրել է Երևանում: Մահացել է 2009թ. նոյեմբերի 14-ին: Թաղված է հայրենի գյուղում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղիՀայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային Կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, մեդալներով: Հաղթանակի շքերթի մասնակից: Մահացել է 1985թ.  մայիսի 9-ին:

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am