Սարգսյան Արամայիս Ասատուրի: Ծնվել է 1922թ. մայիսի 8-ին Տեղ գյուղում (Գորիսի շրջան, Սյունիքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է զինված ուժեր 1943թ. վերջին Տիմիրյազևյան շրջանային զինկոմիսարիատի (Մոսկվա) կողմից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1944թ. հունվարից: Մասնակցել է Ուկրաինայի և Բելառուսի ազատագրմանը: 1944թ. հուլիսի 25-ին Բալբեչյեի գյուղի (Բեշենկովիչյան շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուս) մոտ առաջինների թվում գետանցել է Արևմտյան Դվինան, ետ մղել 10 հակագրոհ, մարմնով ծածկելով վիրավոր հրամանատարին` փրկել է նրան և զոհվել: Թաղված է Միշկովիչի գյուղում (Շումիլինյան շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուս): Առաջինների թվում Արմ. Դվինայի հաջող գետանցման, ձախ ափին պլացդարմի գրավման ու պահպանման, վաշտի հրամանատարի կյանքի փրկման, արիության և հերոսության համար գնդացրային հաշվարկի (3-րդ Հրաձգային գումարտակ, 158-րդ գվարդիայի Հրաձգային գունդ, 51-րդ գվարդիայի Հրաձգային դիվիզիա, 6-րդ գվարդիայի Բանակ, 1-ին Մերձբալթ. ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի եֆրեյտոր Արամայիս Սարգսյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1944թ. հուլիսի 22-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայական № 6105 հանձնվել է հորը): Նրա անունով անվանակոչված է փողոց Գորիս քաղաքում, դպրոց և հուշատախտակ Տեղ գյուղում: Գոլինի գյուղում (Բեշենկովիչյան շրջան) տեղադրված է հուշատախտակ:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am