Սաֆարյան Արամ Հովակիմի Սաֆարյան Արամ Հովակիմի: Ծնվել է 1913թ. մարտին Աղորթի գյուղում (Մարտունիի շրջան, ԼՂՀ): 1935-37թթ. ծառայել է զիված ուժերում: Կրկին զորակոչվել է զիված ուժեր 1941թ. հունիսին: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. նոյեմբերից: Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Ուկրաինայի, Ռումինիայի և Հարավսլավիայի ազատագրմանը: 1942թ. ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացներ, 1944թ. «Վիստրել» դասընթացներ: Աչքի է ընկել Հարավսլավիայի ազատագրման մարտերում: 1944թ. հոկտեմբերի 7-ին առաջինների թվում Ռիտոպեկի գյուղի (Բելգրադից հվ.-արլ., Սերբիա) շրջանում գետանցել է Դանուբը: Սաֆարյանը գնդացրային վաշտը մի քանի անգամ ետ մղելով տասնապատիկ գերազանցող հակառակորդի ուժերին, ոչնչացրել է 4 ավտոմեքենա, 2 մոտոցիկլ և 2 տանկ, ընդ որում պաշտպանելով խճուղային ճանապարհը, որով հակառակորդը զորքեր էր տեղափոխում Բելգրադի պաշտպանության համար: 1944թ. հոկտեմբերի 8-ին գտնվելով շրջափակման մեջ, հրաձգային վաշտը հարձակման է տարել, և անհավասար ձեռնամարտում զոհվել իր բոլոր զինվորների հետ: Թաղված է Ռիտոպեկ գյուղում: Դանուբի հաջող գետանցման, նրա աջ ափին կարևոր պլացդարմի պահպանման համար մարտի հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար Գնդացրային վաշտի (309-րդ գվարդիաի Հրաձգային գունդ, 109-րդ գվ. Հրաձգային դիվիզիա, 46-րդ Բանակ, 2-րդ Ուկրաինական ռազմաճակատ) հրամանատար գվարդիայի լեյտենանտ Ա. Հ. Սաֆարյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մայիսի 31-ի հրամանագրով հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:

 

 Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am